Կորոնավիրուսով վարակման աճը ՌԴ-ում կանգնել է. «Ռոսպոտրեբնադզոր»
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում կայունացել է, հաջողվել է կանգնեցնել հիվանդության տարածման աճը: Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, ՌԴ գլխավոր պետական սանիտարակաբ բժիշկ Աննա Պոպովան:
«Կայունության այն մակարդակը, որին մենք բոլորս սպասել ենք, մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Ես կասեի, որ մեզ հաջողվել է կանգնեցնել աճն այսօրվա դրությամբ»,- ասել է Պոպովան «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում:
Նրա խոսքով՝ «օրեցօր նկատվում է աճի բացակայութունը»: Վերջինս հավելել է նաև, որ կորանավիրոսի հետ կապված իրավիճակը նորմալ անվանել հնարավոր կլինի, երբ վարակվածների մեկօրյա թիվը հավասարվի զրոյի:
Պոպովան ընդգծել է, որ իրավիճակի կայունացում նկատվում է ողջ երկրով մեկ:
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է վարակման 9709 դեպք: Երկրորդ օրն անընդմեջ նոր դեպքերի թիվը չի հասնում 10 000-ի: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 281 752 մարդ, մահացել՝ 2631-ը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները