Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Աշխարհ

Եվրախորհրդարանը կոչ է արել համավարակից հետո վերականգնումը ԵՄ յոթամյա բյուջեի հիմք դարձնել

Ուրբաթ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրոպական Խորհրդին կոչ անելով համավարակի հետո վերականգնումը 2021-2027 թվականների ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեի հիմք դարձնել: Այս մասին Եվրախորհրդարանի վիդեոնստաշրջանից հետո Բրյուսելում կայացած առցանց մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրախորհրդարանը բանաձեւ է հաստատել, որը կոչ է անում վերականգնումը համավարակից հետո հիմք դարձնել ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեի համար: Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին եւ նրանց աշխատատեղերը: Մենք նաեւ պետք է երաշխավորենք ԵՄ անդամ պետությունների կարողությունը վերագործարկել իրենց տնտեսությունները համավարակի ավարտից հետո»,- հայտարարել է նա:

Սասոլին շեշտել է, որ Եվրախորհրդարանը մտադիր է զբաղվել ոչ միայն ԵՄ հաջորդ խոստումնալից բյուջեի հաստատմամբ, երբ Եվրահանձնաժողովը կավարտի դրա մշակումը, այլեւ կմասնակցի դրա մշակմանը: «Եվրախորհրդարանը մտադիր է առաջնային դեր խաղալ բյուջեի քննարկման գործընթացում: Ուստի մենք պնդում ենք, որ Եվրահանձնաժողովը ԵՄ ապագա յոթամյա բյուջեն համաձայնեցրել է ոչ միայն ԵՄ Խորհրդի, այլեւ Եվրախորհրդարանի հետ»,- հայտարարել է նա:Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել էր մինչեւ մայիսի 27-ը ներկայացնել Եվրամիության համար յոթամյա բյուջեի նոր ծրագրի նախագիծը: Այս կապակցությամբ Սասոլին ենթադրել է, որ մայիսի 27-ին կարող է Եվրախորհրդարանի մինի-նստաշրջան կազմակերպվել, որին պատգամավորները կհրավիրեն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, բյուջեի հետ կապված նրա առաջարկությունները լսելու համար:

ԵՄ-ում բյուջեի պլանավորումն իրականացվում է յոթամյա ցիկլերով: Այդ ժամանակահատվածի համար հաստատվում է, այսպես կոչված, բազմամյա շրջանակային բյուջեի նախագիծը, որից հետո Եվրամիության տարեկան բյուջեներն ընդունվում են որպես այս ծրագրի պարամետրերի մաս: Այս համակարգը կոչված է երաշխավորելու Եվրամիության կայուն ֆինանսավորումը՝ անկախ համայնքի տարբեր երկրներում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից:

Իսկզբանե նախատեսվում էր, որ 2021-2027 թվականների համար նախատեսված բյուջեի նախագիծը կընդունվի 2019-ի վերջին, սակայն ԵՄ երկրները չէին կարողացել համաձայնության գալ այդ հարցի շուրջ, քանի որ Մեծ Բրիտանիայի համայնքից դուրս գալուց հետո եվրոպական բյուջեի կորուստները փոխհատուցելու որոշման չեն հանգել:

Այժմ Եվրահանձնաժողովը մշակում է բյուջեի նոր պլանը, որը պետք է մինչեւ ԵՄ տնտեսական վերականգնման ֆոնդի ստեղծում նախատեսի՝ 2 տրիլիոն եվրոյի չափով, որի մի մասը պետք է ֆինանսավորվի ԵՄ բյուջեից: Խնդիրն այն է, որ ԵՄ բյուջեի հիմնական եկամուտները ԵՄ անդամ երկրների ներդրումներն են, որոնք միաժամանակ պետք է դառնան վերականգնման ֆոնդի օգնության հիմնական ստացողները: Այս կապակցությամբ ԵՄ ինստիտուտներն ուսումնասիրում են ԵՄ բյուջեի ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման հնարավորությունը, ինչպիսիք են, օրինակ, ֆինանսական գործարքների հարկի ներդրումը, կլիմայական եւ բնապահպանական տարատեսակ վճարները, որոնք պետք է ուղիղ կերպով գնան համայնքի գանձարան՝ շրջանցելով անդամ երկրներին: