Սանկտ Պետերբուրգում համարում են, որ դիմակ կրելը պետք է կյանքի կանոնի վերածվի
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կորոնավիրուսի տարածման պայմաններում նահանգապետին կից բժշկական օգնության կազմակերպման գծով աշխատանքային խմբի ղեկավար Եվգենի Շլյախտոն համարում է, որ դիմակներ կրելը պետք է սահմանված կարգ դառնա, որը թույլ կտա հանել առկա սահմանափակումներն ու վերադառնալ սովորական կյանքին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Եթե մենք ցանկանում ենք շարժվել կորոնավիրուսի համավարակի պատճառով ձեռնարկվող սահմանափակող միջոցառումների թուլացման ճանապարհով, անխոս, մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք անվտանգության միջոցների պահպանմանը, և հատկապես հասարակական վայրերում դիմակներ կրելուն»,- հինգշաբթի Շլյախտոյի խոսքերն է ցիտել նահանգապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ դիմակներ կրելը պետք է կյանքի սահմանված կարգ դառնա:
«Մենք պետք է անցնենք, ես կասեի, կորոնավիրուսի պայմաններում կյանքի նոր կաղապարի, որտեղ դիմակների կրումը, հիգինայի կանոններին հատկացվող ավելի մեծ ուշադրությունը, անձնական պաշտպանության միջոցներն օգտագործելու կարգը պետք է դառնան մեր միանգամայն նոր ապրելակերպը: Այն պետք է սահմանված կարգ լինի ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար: Եվ միայն դա թույլ կտա մեզ արագորեն հանել սահմանափակող միջոցներն ու վերադառնալ լիարժեք կյանքին»,- ասել է Շլյախտոն:
Սանկտ Պետերբուրգում հասարակական վայրերում դիմակներ և ձեռնոցներ կրելը պարտադիր է դարձել մայիսի 12-ից: Այս որոշմանը չհետևելը առաջացնում է տուգանք 4-ից 5 հազար ռուբլու չափով:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները