Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոսմետիկ միջամտությունների պատճառով ուղտերը որակազրկվել են Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը պետք է տեսագրվի Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը խորհուրդ է տվել նախկին արքայազն Էնդրյուին վերադարձնել բյուջետային միջոցները Հիլարի Քլինթոնը ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով Հյուսիսային Կորեայի առաջնորդը իր 13-ամյա դստերը նշանակել է երկրի հրթիռшյին ծրագրի ղեկավար Եղանակը հանրապետության տարածքում եւ Երեւանում առաջիկա օրերին Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց Կուբայի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ մոտորանավակի չորս ուղեւոր զոհվել է, վեցը վիրավոր են Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով. Արսեն Թորոսյան Ռուսական զորքերը կրկին հարձակում են իրականացրել ուկրաինական քաղաքների վրա

Կոսմետիկ միջամտությունների պատճառով ուղտերը որակազրկվել են Կառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգըՄենք նրանց շատ ենք հարգում, բայց նաև հավատում ենք ինքներս մեզԱսենսիոն կորցրել է գիտակցությունն ու պատգարակով լքել խաղադաշտըՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԳազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը պետք է տեսագրվիՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը խորհուրդ է տվել նախկին արքայազն Էնդրյուին վերադարձնել բյուջետային միջոցներըՀիլարի Քլինթոնը ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործովՀյուսիսային Կորեայի առաջնորդը իր 13-ամյա դստերը նշանակել է երկրի հրթիռшյին ծրագրի ղեկավարԵղանակը հանրապետության տարածքում եւ Երեւանում առաջիկա օրերինԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանցԿուբայի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ մոտորանավակի չորս ուղեւոր զոհվել է, վեցը վիրավոր ենԳրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով. Արսեն ԹորոսյանՌուսական զորքերը կրկին հարձակում են իրականացրել ուկրաինական քաղաքների վրաԱՄՆ-ն չի բացառել Իրանի գերագույն առաջնորդի դեմ հարված հասցնելու հնարավորությունը․ PoliticoՓոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն էԿառավարությունը 70 մլն եվրո վարկ է վերցնում, որպեսզի բարելավված ջրամատակարարում ապահովի. Ջրային կոմիտեի նախագահՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակումՀովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը. ՔԿԻրանը փակել է Ադրբեջանի հետ ծովային սահմանի երկայնքով օդային տարածքըՀՀ-ն բարձր է գնահատում ԵԽ-ի դերը՝ որպես ժողովրդավարական անվտանգության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր․ ՌուբինյանԿարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին. Փաշինյանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության մասինՄարդու իրավունքները շատ հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքում. ՀՀ ՄԻՊ-ը՝ նախընտրական շրջանի մասինԻռլանդիան ձգտում է ավելի սերտ համագործակցության Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետՏնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունըԴպրոցականները քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերՄինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջուկային բանակցությունների երրորդ փուլը․ FarsՍոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է Կիմ Չեն Ընը դիտարկում է Հարավային Կորեան որպես լիովին թշնամական պետություն, որպես հավերժական թշնամիԱրտաքին գովազդի օպերատորները պատասխանատվություն կկրեն իրենց գովազդային վահանակները պատշաճ վիճակում չպահպանելու համարԾառայությունում կմիավորվեն բիզնեսի մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկություններըԱրդարադատության նախարարությունում 30 հաստիք է ավելացելԿառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջենՊաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ նախկին ֆինանսների նախարարը Էպշտեյնի սկանդալի ֆոնին լքում է Հարվարդը. CNN Նրանք չփոխեցին երկիրը, նրանք չփոխեցին մեր դրոշն իրենց դրոշով. ԶելենսկիՎերազինվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-նԶինված միջադեպ. Կուբան ԱՄՆ-ում գրանցված նավակի վրա սպանել է 4 մարդուԻնչպես է պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում ներդրումներ անել հրթիռների մեջ. Մարկո ՌուբիոՈստիկանություն զանգահարած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Աշտարակի հարակից ձորակումՊեսկով. Զելենսկիի Մոսկվա գալու առաջարկը ուժի մեջ է մնումԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՓաշինյանՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի եղբոր կողմից ապօրինի կառուցված շենքըԱռանց հաշվառվողի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի որևէ հաշվառում փոփոխման ենթակա չէ․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունՍպասվում է քամու ուժգնացումՖրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևերըԾեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿՕմանի արտգործնախարարը ԱՄՆ պատվիրակությանը կփոխանցի Իրանի առաջարկներըՉորս ոստիկան ազատվել է աշխատանքից (տեսանյութ)
Հայաստան

Փաշինյան, պետք է պատասխան տաս, որ մարդկանց սովամահ ես արել․ Կարեն Վարդանյան

Համոզված եմ, որ Արսեն Թորոսյանը դատվելու է Նյուրնբերգյան կոնվենցիայով. կլինի, կտեսնեք։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ Արեն Թորոսյանը չունի անհրաժեշտ գործիքակազմ կորոնավիրուսով հնարավոր վարակակիրների թվերը հաշվարկելու համար եւ նախարարը դիմում է շանտաժի։

Կարեն Վարդանյանը համոզված է, որ դատվելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Համաշխարհային բանկի թվերով, եթե երկրի ՀՆԱ-ն իջնում է 10 տոկոսով, դա հանգեցնում է բնակչության 2 տոկոսով նվազեցման, իսկ ՀՀ-ում ՀՆԱ-ն իջել է 10 տոկոսով, հետևաբար, Կարեն Վարդանյանի հաշվարկներով, դա նշանակում է, որ աղքատությունից կմահանա 50 հազար մարդ։

«Այսինքն՝ Արսեն Թորոսյանը մեզ շանտաժ անելով մահերով, որոնք ապացուցված էլ չեն, որ արձանագրվել են կորոնավիրուսից, մեր բնակչությունից ոչնչացրեց 50 հազար մարդ. այդքան մարդ մահացան կամ կմահանան, որովհետև աղքատացան և հացի, դեղի փող չունեն, իսկ այն, որ մեր ՀՆԱ-ն 10 տոկոս կընկնի, դա ակնհայտ է, քանի որ երկու ամիս չենք աշխատել։ Տնտեսությունը կանգնեցնելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա։ Փաշինյան, պետք է պատասխան տաս, որ մարդկանց սովամահ ես արել, բնակչությունը նվազեցրել ես 50 հազարով, իսկ եթե պարետը խելքի չգա ու շարունակի Համաշխարհային բանկի ու ԱՀԿ-ի տված փողերի համար նույնն անել, նա էլ է դատվելու»,- ասել է Կարեն Վարդանյանը։

Կարեն Վարդանյանը կորոնավիրուսի հանամավարակի հետ կապված իրավիճակը համարում է նոր, երրորդ համաշխարհային պատերազմ՝ պարզապես այլ հիբիրդային ձեւաչափով, որն ընթանում է ինֆորմացիոն կառավարման միջոցով, համաշխարհային քաղաքացիական պատերազմ։

«Կա բուրգ, որտեղ ամեն մի երկիր ունի իր ներկայացուցիչը, և դրանք հիմնականում առողջապահության պատասխանատուներն են ու այն հասարակական կազմակերպությունները, որոնք անում են ամեն ինչ, որ տվյալ երկիրն անկախ առողջապահություն չունենա»,- ասել է նա։

ԻՏՁՄ տնօրենը համոզված է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Հայաստանը փող է ստացել կորոնավիրուսի համար վիճակագրություն ցույց տալու նպատակով։

«Ինչո՞ւ հենց սկզբից արգելեցին դիահերձումը, ի դեպ՝ դա արեցին բոլոր կախյալ պետությունները։ Արգելեցին դիահերձումը, որովհետև բոլորը գործում են մի ընտանիքի կամ մի մաֆիայի նման, մինչդեռ 1000 հոգու Գերմանիայում հերձել էին ու պարզել, որ չկա մի դեպք, որ մարդը մահացել է հենց կորոնավիրուսից։ Մեզ սարսափեցնում են այդ թվերով, և դա նշանակում է, որ որևէ ապացույց չկա, որ մարդիկ մահանում են հենց կորոնավիրուսից։ Դրանից բացի՝ այդ թեստերը հստակ ցույց չեն տալիս, տարբեր երկրիների արտադրած թեստերը տարբեր էֆեկտիվություն ունեն, ճշգրտության տատանումները մինչև 40-80 տոկոս են, իսկ, օրինակ, Լյուքսեմբուրգում մարդիկ վարակվում էին հենց թեստավորման ժամանակ։ Որևէ գործիքարազմ չկա, որ ասեն՝ այդ վարակը հենց կորոնավիրուս է, իսկ այս ամենը մաքուր բլեֆ ա»,- ասել է Կարեն Վարդանյանը։

Խոսելով կորոնավիրուսի պատվաստանյութի մասին՝ Վարդանյանը նշել է, որ այն ստանալու համար երկար տարիներ են պետք, բացի այդ՝ հստակ չէ, թե ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է պատվիրում դրա արտադրությունը։

«Անհնար է մեկ տարվա ընթացքում պատվաստանյութ ստեղծել։ Օրինակ՝ այն, որ Նուբար Աֆեյանը խոսել է պատվաստանյութի մասին, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Նուբար Աֆեյանի պատվիրատուն հայ ժողովուրդը չէ։ Նրան պատվիրողները դեղագործական ընկերություններն են։ Չգիտենք, թե ինչ պայմաններով են պատվիրել, իսկ ՀՀ-ում առողջապահական համակարգը՝ գիտահետազոտական իմաստով, չի տալիս հնարավորություն, որ Աֆեյանի բերած դեղը նախ ստուգենք»,- ասել է նա։

Կարեն Վարդանյանն անդրադարձել է նաեւ «Յուքոմ» ընկերության շուրջ զարգացումներին։

(ԻՏՁՄ նախագահը «Յուքոմ» ընկերության 6 տոկոս բաժնեմասի սեփականատեր եղբայրներից մեկն է՝ Ալեքսան Եսայանը)։

«Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ 6 տոկոսի սեփականատեր Եսայան եղբայրների հետ չեն խորհրդակցել, «ԱրմենՏելի» ղեկավարության հետ բանակցություններ են տարել, ինչը ես համարում եմ բիզնես էթիկայի խախտում»,- ասել է Վարդանյանը։

Նա հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայկ և Ալեքսան Եսայանները չէին ունենա այժմյան կարգավիճակը, եթե չունենային Գագիկ Խաչատրյանի աջակցությունը, և հիմա պարզապես քաղաքական պատվեր են կատարում ընդդեմ Խաչատրյանների։

«Քաղաքական պատվեր ասվածը ծիծաղելի է, որովհետև նախ պետք է կարողանան, որ պատվեր տան»,- նշել է Վարդանյանը։

Հարցին՝ չի՞ կարող, օրինակ, Նիկոլ Փաշինյանը պատվեր տալ, Վարդանյանը պատասխանել է.

«Նախ գործից պետք է հասկանաս, որ կարողանաս պատվեր տալ։ Նա այդ գործից չի հասկանում, ու ես չգիտեմ, թե մեր կառավարությունում ո՞վ կկարողանար պատվեր տալ»,- նշել է Կարեն Վարդանյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ պետք է «Յուքոմ» ընկերության 94 տոկոսի սեփականատերերը 6 տոկոսանոց սեփականատիրոջ դեմ ռայդերական հարձակում իրականացնեին, ինչպես ավելի վաղ պնդել էր հենց Կարեն Վարդանյանը, վերջինը պատասխանել է.

«Կան շատ մոտիվացիաներ, օրինակ՝ արդեն հոգնել եմ ձեզ հետ աշխատելուց, չեմ ուզում ուղիղ ասել, բերում եմ այլ սեփականատեր, դուք էլ նեղանում եք և գնում»։