Առաջիկա շաբաթներին Apple-ը կսկսի վերադարձնել աշխատակիցներին գրասենյակային աշխատանքի
Apple-ը մտադիր է առաջիկա շաբաթներին սկսել աշխատակիցների վերադարձը գրասենյակային աշխատանքի, այդ թվում` Սիլիկոնային հովտում գտնվող ընկերության գլխավոր գրասենյակում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ այդ տվյալների` ընկերության ղեկավարությունը մտադիր է աստիճանաբար վերականգնել իր աշխատանքը: Առաջին փուլի շրջանակներում, որը, ինչպես նախատեսվում է, կլինի մայիսի վերջին - հունիսի սկզբին, սովորական աշխատանքային ռեժիմի կվերադառնան Apple-ի մեծ գրասենյակների աշխատակիցները, այդ թվում` Apple Park կապսուլայի Կուպերտինոյում (Կալիֆորնիա նահանգ):
Խոսքը, առաջին հերթին, այն աշխատակիցների մասին է, ովքեր չեն կարող լիովին կատարել իրենց պարտականությունները հեռավար ռեժիմով: Դրանց թվում են նրանք, ովքեր զբաղվում են Apple-ի արտադրանքի մասերի մշակմամբ:
Ինչպես սպասվում է, ավելի մեծ թվով աշխատակիցներ կվերադառնան գրասենյակներ երկրորդ փուլի շրջանակներում, որի սկիզբը, ըստ Bloomberg-ի տվյալների, պետք է սպասել հուլիսին: Մարտի սկզբին ընկերության աշխատակիցների մեծ մասը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով անցել էր հեռավար աշխատանքի:
Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընթացիկ շաբաթ Apple-ը մտադիր է վերսկսել իր խանութների աշխատանքն ԱՄՆ մի քանի նահանգում: «Մենք կսկսենք Այդահոյից, Հարավային Կալիֆորնիայից, Ալաբամաից եւ Ալյասկայից»,- նշվում էր հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ, ընկերությունն ավելի քան 500 խանութ ունի ամբողջ աշխարհում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...