Ամերիկյան նավթարտադրողները կորոնավիրուսի հետևանքով սնանկացման եզրին են հայտնվել
Ամերիկյան նավթային ընկերությունները կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե սնանկության շեմին են հայտնվել, գրում է Business Insider հրատարակությունը՝ հղում տալով ամերիկյան Morgan Stanley ֆինանսական կոնգլոմերատի տվյալներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ առավել հոռետես կանխատեսումներ են արվում Occidental Petroleum, Continental Resources, Callon Petroleum Company, Chesapeake Energy Corporation, Oasis Petroleum, Murphy Oil Corporation և մի շարք այլ փոքր ու միջին ընկերությունների համար։
Վերլուծաբանների խոսքով՝ նավթի գների կտրուկ անկումը լուրջ ազդեցություն է թողել ԱՄՆ թերթաքարային նավթարդյունաբերության վրա: Տասնյակ ընկերություններ կրճատել են ներդրումային ծրագրերը, աշխատակազմը, ինչպես նաև հայտարարել են արտադրության ծավալների զգալի նվազեցման մասին: Morgan Stanley-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս միջոցառումները քիչ թե շատ օգնել են մեծ առաջարկի ու ցածր պահանջակի հետևանքով տուժած շուկայում կայունություն մտցնելու գործում։
Այնուամենայնիվ, նշվում է, որ նավթի շուկայում դեռևս շատ խոշոր հետընթաց չի գրանցվել:
Ընկերությունների մեծ մասը դեռ վնասով է աշխատում՝ նավթը մեկ բարելի համար ընդամենը 40-50 դոլարով վաճառելով։ Մի շարք ընկերություններ էլ դեռևս կարողանում են բարելի համար 35-40 դոլարով գոյատևել, որոշ ձեռնարկությունների համար էլ ընդունելի է անգամ 25-35 դոլարը։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նավթի համաշխարհային գները ապրիլյան նվազագույնից հետո անկում են ապրել մոտ 25 տոկոսով, ներկայում WTI տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում է 25,8 դոլարով։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները