ԵՄ-ի ֆինանսական օգնությունը երկրներին կարող է կոռուպցիայի աճի հանգեցնել
ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը կորոնավիրուսից տուժած երկրներին եւ հիմնադրամների ավելի քիչ վերահսկողությունը, ամենայն հավանականությամբ, խարդախության եւ կոռուպցիայի աճի կհանգեցնեն, հայտարարել է ԵՄ գլխավոր դատախազը:
Թեպետ ԵՄ-ի` կորոնավիրուսի դեմ միջոցառումների փաթեթի մանրամասները դեռ մշակվում են, ակնկալվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում առաջնորդները կհամաձայնեն մինչեւ 2 տրիլիոն եվրոյի շուրջ, իսկ միջոցները կհատկացվեն ԵՄ բյուջեից: Եվրամիության նորաստեղծ դատախազության ղեկավար Լաուրա Կոդրութ Կովեսիի համար սա անկանխատեսելի հետեւանքների` խարդախության եւ կոռուպցիայի աճի բաղադրատոմս է:
«Շատ պատճառներ կան կարծելու, որ մեր իրավասությունը կավելանա,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում:- Եթե ավելի շատ գումար եւ ճկունություն լինի դրանց օգտագործման մեջ, ապա ես իսկապես ակնկալում եմ, որ մենք ավելի շատ աշխատանք կունենանք»:
Եվրոպական դատախազությունը չի նախատեսում մինչեւ այս տարվա վերջ սկսել լիարժեք աշխատանքը: Կովեսին դեռ դատախազների թիմ եւ գրասենյակներ է ստեղծում Լյուքսեմբուրգում: Բայց մարմինն արդեն իրավասություն ունի եւ կղեկավարի միջսահմանային խոշոր հանցագործությունների հետաքննությունը, այդ թվում` ԱԱՀ-ի խարդախության, որը, ըստ գնահատականների, անդամ պետություններին տարեկան 64 միլիարդ եվրո են արժենում:
Կովեսիի խոսքով` արդեն կան նշաններ, որ COVID-19-ի պատասխանը պակաս թափանցիկ պրակտիկա է ենթադրում, այդ թվում` առանց բաց մրցույթների գնումների պայմանագրերի կնքում կամ կեղծ փաստաթղթերի օգտագործում արհեստականորեն բարձր գներով բժշկական սարքավորումներ կամ դեղամիջոցներ գնելու համար:
Այժմ գրասենյակը բյուջե է ստացել, որը հաշվարկված է ավելի քան 32 դատախազի համար, ինչն աբսուրդորեն փոքր թիվ է` հաշվի առնելով նրանց պարտականությունները:
Կովեսին հայտնել է նաեւ, որ աշխատանքի առաջին օրը, որը ներկայումս նախատեսված է նոյեմբերին, նրա գրասենյակը ակնկալում է, որ անդամ պետությունները 3000 գործ կփոխանցեն հետաքննության համար: «Եվ դրանից հետո ամեն տարի` եւս 2000 գործ: Մեզ ավելի շատ գումար եւ ավելի շատ դատախազներ են պետք»,- ասել է նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...