Լուկաշենկոն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Բելառուսում տանելի է անվանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում տանելի է համարել: Ըստ նրա` շատ պետություններ փոխառել են համավարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Վիրուսների եւ այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակը Բելառուսում տանելի է: Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, որ մենք բռնել ենք Աստծուն արդեն մորուքից»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Ըստ նրա` մեթոդը, որից Բելառուսն օգտվում է արդեն երեք ամիս, «բերում է իր արդյունքները»: «Եվ մյուս պետություններն օգտվել են այս մեթոդից, այս ուղուց: Նայեք արեւմտյան երկրներին. կամաց-կամաց բացվեցին, տնտեսությունը սկսեց աշխատել, եւ դա միլիոնավոր մարդիկ են», - շարունակել է Լուկաշենկոն: Ընդ որում, նա հայտարարել է, որ այդ պետություններում մահացությունը մեկ օրում ավելի բարձր է, քան կորոնավիրուսից մահացությունների թիվը Բելառուսում երեք ամսվա ընթացքում:
Բելառուսում կորոնավիրուսի համավարակի հետ կապված խիստ կարանտինային սահմանափակումներ չեն սահմանվել: Լուկաշենկոն իր որոշումը բացատրել է տնտեսական միջոցառումներով: Նա համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը բազմիցս փսիխոզ է անվանել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները