Ռուսաստանը մոտեցել է հաջորդ փուլին. Պուտինը հայտարարել է ոչ աշխատանքային օրերի ավարտի և կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ հանդես է եկել հեռուստաուղերձով՝ խոսելով երկրում կորոնավիրուսի տարածման և դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումների մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն,երկրի ղեկավարը քաղաքացիների անվտանգության և տնտեսության աջակցման համար նոր միջոցառումներ է առաջարկել:
«Իմ դիրքորոշումն անփոփոխ է: Մեզ համար կարևորը մարդկանց առողջությունն է և անվտանգությունը: Մայիսի 11-ին լրանում է ոչ աշխատանքային օրերի ժամկետը, որը տևել է ավելի քան 6 շաբաթ՝ սկսած մարտի 30-ից: Այդ արտառոց միջոցառումն օգնել է դանդաղեցնել համաճարակի զարգացումը: Դրա հաշվին մենք ժամանակ շահեցինք՝ նախևառաջ առողջապահության համակարգի պատրաստականությունը բարձրացնելու համար»,- ասել է Պուտինը:
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանը մոտեցել է հաջորդ փուլին՝ սահմանափակումների ռեժիմի մեղմացմանը, սակայն այն միաժամանակյա չի լինելու: Պուտինի խոսքով՝ մայիսի 12-ից ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը ողջ երկրում և բոլոր ոլորտներում ավարտվում է, սակայն «Քովիդ-19»-ի վտանգը պահպանվում, այդ իսկ պատճառով պայքարը համաճարակի դեմ շարունակվում է:
Բարձր պատրաստականության ռեժիմը կպահպանվի 65-ից բարձր տարիքի և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար. զանգվածային միջոցառումների արգելքը պահպանվում է: Բացի այդ, սահմանափակումները պահպանվում են մի շարք շրջաններում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները