ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կարող է հասնել 25 տոկոսի․ Մնուչին
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կարող է վատթարանալ, Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։
Նախարարի խոսքով՝ գործազրկությունը կարող է հասնել 25 տոկոսի, ինչպես Մեծ Դեպրեսիայի ժամանակ։
«Ի տարբերություն Մեծ Դեպրեսիայի, որին հանգեցրել էին տնտեսական խնդիրները, մենք փակել ենք տնտեսությունը։ Թվերը, հավանաբար, կաճեն նախքան բարելավման մեկնարկը։ Ահա թե ինչու մենք կենտրոնացել ենք տնտեսությունը վերականգնելու վրա»,-նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Նրա խոսքով՝ գործազրկության «առավել խոշոր բաղադրիչը» զբոսաշրջության, մանրածախ առեւտրի եւ ժամանցի ոլորտներն են դարձել։
Ընդ որում՝ նա կանխատեսել է առավել դրական իրավիճակ ընթացիկ տարվա երրորդ եւ չորրորդ եռամսյակներում եւ «հիանալի տարի» 2021 թվականին։
Ըստ անցած շաբաթ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 14.7 տոկոս։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները