Պաշտոնյան էկրանին է հայտնվել առանց տաբատի
Վերջին ամիսներին կյանքը անցում է կատարել հեռավար ընթացակարգի, և այդ իրավիճակը հաճախ պատճառ է դառնում տարբեր զվարճալի կամ անհարմար միջադեպերի:
Նման իրավիճակում է հայտնվել նաև Նոր Զելանդիայի Դունեդիի քաղաքապետի խորհրդականը: Zoom առցանց հարթակում կայացած հանդիպման ժամանակ Դեյվիդ Բենսոն-Պոուպը իրարանցում է առաջացրել՝ հայտնվելով էկրանին առանց տաբատի, ձեռքին՝ փոշին մաքրող հարմարանքը: Զվարճալի միջադեպի մասին պատմել է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ երբ հայտարարվել է ընդմիջում, Բենսոնը վեր է կացել աթոռից և քննարկման մասնակիցները տեսել են, որ նա հագնված է մինչև գոտկատեղը, իսկ ներքևի հատվածում տաբատ չկա: Պաշտոնյան գլխի չի ընկել, որ տեսախցիկը միացրած է թողե,լ և որոշել է ընդմիջման ընթացքում մաքրել սենյակը, վերցնել գրքերի ու գրասեղանի փոշին: ԶԼՄ-ի հարցերին ի պատասխան՝ նա նշել է, որ դիտավորյալ չի արել, բայց ուրախ է, որ զվարճացրել է իր գործընկերներին և տեսանյութը դիտողներին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ տեղին կլիներ նշելը, որ նա, ամեն դեպքում, կիսով չափ հագնված է եղել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները