ՄԻԵԴ-ը նորից վճիռ է կայացրել հօգուտ Խաջիդա Իսմայլովայի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ադրբեջանը չի կատարել անձնական կյանքին միջամտելուց հետաքննող լրագրող Խաջիդա Իսմայլովային պաշտպանելու պարտավորությունը:
Ըստ ՄԻԵԴ-ի, պետությունը պետք է տուգաներ ադրբեջանական պարբերականին Իսմայլովայի անձնական, այդ թվում` սեռական կյանքի մասին անպարկեշտ և տգեղ մեկնաբանություններ հրապարակելու անազնիվ գործելակերպի համար:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի պետությունը հետաքննող լրագրողին որպես հատուցում պետք է վճարի 6 հազար եվրո (դա հավասար է 6 հազար 500 ԱՄՆ դոլարի):
ՄԻԵԴ-ն արդեն երրորդ անգամ է որոշում կայացնում Իսմայլովայի հարցով:
Իսմայլովան լրագրողական հետաքննություն է իրականացրել Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն գործարքների մասին, որոնց հետ առնչություն ունի նաև նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանը:
2015 թվականին Ադրբեջանի դատարանը հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքով Իսմայլովային դատապարտել է 7 և կես տարվա ազատազրկման:
2016-ին լրագրողին պայմանական ազատ են արձակել, սակայն նա դեռ զրկված է երկրից հեռանալու իրավունքից:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հետազոտությունների բաժնի աշխատակից Նատալիա Նորաձեն «Ազատությանն» ասել է, որ «Իսմայլովայի գործը վկայում է անվանի լրագրողներին ահաբեկելու, լռեցնելու և երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու Ադրբեջանի արդարադատության համակարգի գործելակերպի մասին»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները