«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը կոչ է անում Ֆինանսների նախարարությանը հաշվետվություն ներկայացնել
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը կոչ է անում Ֆինանսների նախարարությանը հրապարակել մանրամասն հաշվետվություն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար հավաքված գումարների օգտագործման վերաբերյալ։ Այս մասին նշված է «COVID-19 Հայաստան» ՓԽ Ֆեյսբուքյան էջում։
«Մարտի 17-ին բացվեց «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարը։ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, ապրիլի 28-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,055 559 226 ՀՀ դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3952», նշված է Փաստահավաք խմբի հայտարարությունում:
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրել է, որ մինչեւ օրս «պատկան մարմինները չեն ներկայացրել ամբողջական հաշվետվություն այն մասին, թե ինչ նպատակներով են ծախսվում վերոնշյալ հաշվեհամարին մուտքագրված գումարները, ի՞նչ եղանակով է կատարվում գնումների գործընթացն՝ արդյոք գնումները կատարվում են մեկ անձից ձեռքբերման միջոցով, թե ոչ, ի՞նչ ընկերություններից են կատարվում գնումներն, ի՞նչ առաջնահերթություններ են սահմանվել հավաքված գումարն օգտագործելիս և այլն»։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը կոչ է արել Ֆինանսների նախարարությանը «կատարել իր անմիջական պարտականությունը և պահպանելով թափանցիկության սկզբունքը՝ հրապարակել մանրամասն հաշվետվություն հավաքված գումարների օգտագործման վերաբերյալ՝ ներկայացնելով ձեռքբերված ապրանքատեսակներն ու ծառայությունները, մատակարարող ընկերությունների մասին տվյալները»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները