Մոսկվայի քաղաքապետը սահմանափակումները երկարաձգել է մինչեւ մայիսի 31-ը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մինչեւ մայիսի 31-ը երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի պատճառով քաղաքում հայտարարված սահմանափակումները, հայտնում է «Մեդուզա»-ն: Երկարաձգվել են քաղաքացիների մեկուսացման ռեժիմը, սահմանափակումներն առեւտրային ձեռնարկությունների, սպասարման, մշակույթի, կրթության, սպորտի եւ այլ ոչ արտադրական ոլորտների նկատմամբ, հաղորդվում է քաղաքապետի կայքում: Սոբյանինը կարծում է, որ ռեստորանները, թատրոնները եւ սպորտային հաստատությունները «դեռ վաղ է» բացել:
Քաղաքապետը հայտնել է, որ մայիսի 12-ից քաղաքում դիմակների և ձեռնոցների ռեժիմ կներդրվի: Դիմակները, շնչառական սարքերը կամ շնչառական օրգանների պաշտպանության այլ միջոցները, ինչպես նաեւ ձեռնոցները պարտադիր կդառնան ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով եւ տաքսիներով տեղաշարժվելիս, ինչպես նաեւ խանութներ եւ առևտրի կենտրոններ այցելելիս: Ավելի վաղ ձեւակերպված աշխատանքային անցատոմսերն ավտոմատ կերպով կերկարաձգվեն մինչեւ մայիսի 31-ը:
Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը մոտ 300 հազար մարդ է կազմում: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկման 177 հազար դեպք, որից ավելի քան 92 հազարը` Մոսկվայում: Հիվանդությունից մահացել է 1625 մարդ, այդ թվում 905-ը` Մոսկվայում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...