Հայտնի են դարձել ռուս միլիարդատեր Դմիտրի Բոսովի ինքնասպանության որոշ մանրամասներ
Ռուսաստանի քննչական կոմիտեի Օդինցովո քաղաքի բաժանմունքը ռուս միլիարդատեր Դմիտրի Բոսովի մահվան փաստով ստուգում է կազմակերպել։
Քննության նախնական տվյալներով՝ 2020թ․ մայիսի 6-ին տղամարդու մարմինը՝ գլխի հրազենային վնասվածքներով, հարազատների կողմից հայտնաբերվել է Ուսովո գյուղի տնային տնտեսության տարածքում, որտեղ ապրում էր Բոսովը։ Մարմնի կողքին եղել է «Glock 19 gen 4» ատրճանակ։ «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ երկտող չի հայտնաբերվել։ ՌՔԿ Մոսկովյան բաժանմունքում պատմել են, որ տեղում աշխատում են քննիչներ, կատարվում է զննում, հարցաքննվում են հարազատները, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները։
Ինչպես «Կոմերսանտ»-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, մարմինը ֆիթնես-սրահում գտել են այրին եւ պահակը։ Բոսովը չի պատասխանել կնոջ հեռախոսազանգերին, եւ նա, անհանգստանալով, վերադարձել է տուն։ Տնային տնտեսության տարածքը շատ մեծ է։ Տեսախցիկներով պահակի հետ տեսել են, որ գործարարը մտել է ֆիթնես-սրահ, որի դուռը, պարզվել է, ներսից փակ է։ Այն կոտրել եւ տեսել են գործարարի մարմինը՝ գլխին հրազենային վնասվածքով։ Ատրճանակը, նախնական տվյալներով, նա պարգեւ է ստացել Աբխազիայի ՆԳՆ-ից, սակայն դրա փաստաթղթերը դեռ չեն գտնվել։
Բոսովի հետ մտերիմ՝ РБК-ի զրուցակիցներից մեկը նկատել է, որ վերջին ժամանակներս նա «շատ լարված էր»։ Նրա խոսքերով՝ գործարարը նաեւ հաճախակի վեճեր էր ունենում ընտանիքում։ «Տարվա սկզբից նա սկսեց բոլոր ակտիվներն իր վրա փոխել, ազատել աշխատակիցներին, մայիսին այդ ամենը խորացավ, բոլորը կարծում էին, որ նա ակտիվները վաճառքի է պատրաստում»,- ասել է նա։ Սակայն փսողերը, որ նրան առաջարկել էին «Սիբանտրացիտ»-ի հավակնորդները, չէին փակում ընկերության պարտքերը, վստահեցնում է զրուցակիցը։
Բոսովը «Ալտեկ» խմբի ամենամեծ բաժնետերն ու տնօրենների խորհրդի նախագահն էր, որը վերահսկում է «Սիբանտրացիտ»-ին՝ անտրացիտների արդյունահանման եւ արտահանման համաշխարհային առաջատարին ու մետալուրգիական ածխի Ռուսաստանի ամենամեծ արտադրողին: Բոսովը նաեւ ածուխի մի շարք այլ ընկերությունների, այդ թվում՝ «Վոստոկ Ուգոլ»-ի համասեփականատերն էր։ Forbes ամսագիրը Բոսովի հարստությունը գնահատել է 1,1 միլիարդ դոլար, իսկ Forbes-ի կողմից ռուս միլիարդատերերի վարկանիշում 2020 թվականին գործարարը զբաղեցրել է 86-րդ տեղը:
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ամերիկյան Genius Fund Group ընկերության (որը վերահսկվում է Բոսովի կողմից) նախկին աշխատակից Ֆրենսիս Ռաչոպին, որն աշխատում է օրինական մարիխուանայի շուկայում, 1,35 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել ռուս գործարարի դեմ: Ըստ Ռաչոպիի, մարտի վերջին ինքը եւ ընկերության բոլորը աշխատակիցները աշխատանքից հեռացվել էին մեկ օրում՝ խախտելով Կալիֆոռնիայի օրենսդրությունը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները