Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Էսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն է Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը

«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար
Աշխարհ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածության աճը, որը խորացել է համավարակի պատճառով, նոր «սառը պատերազմի» սկիզբ է

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածության աճը, որը խորացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, նոր «սառը պատերազմի» սկիզբ է, հայտարարել է առեւտրի հարցերով Սպիտակ տան նախկին գլխավոր բանակցող Քլիտ Վիլեմսը։

«Իրականությունն այնպիսին է, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հարաբերություններում լարվածությունը ներկայում զգալիորեն աճում է»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Վիլեմսը։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է ազնիվ լինենք եւ մեր բառերով դա անվանենք․․․ Սա նոր «սառը պատերազմի» սկիզբ է, եւ եթե մենք զգույշ չլինենք, ամեն ինչ շատ–շատ վատ կլինի»,- հավելել է նա։

Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ վերջին վեճերից մեկը կորոնավիրուսի ծագման հարցն է։

Վիրուսն առաջին անգամ հայտնվել է չինական Ուհան քաղաքում, այնուհետեւ տարածվել է ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում քննադատները հաստատում են, որ Պեկինը ազնիվ չի եղել՝ խոսելով վիրուսի վտանգների մասին, շատ դանդաղ է արձագանքել եւ ոչ բավարար է տեղեկացրել բռնկման չափերի ու դրա սահմանների մասին։

Անցյալ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե կարծում է, որ Չինաստանի «սխալը» գլոբալ համավարակի պատճառ է դարձել, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր «զգալի թվով ապացույցների» մասին այն բանի վերաբերյալ, որ վիրուսն առաջացել է Ուհանի լաբորատորիայում։ Չինաստանը հերքել է բոլոր այդ պնդումները։

Նույնիսկ ԱՄՆ-ում հայտարարություններ են եղել այն մասին, որ Չինաստանի դեմ Թրամփի վարչակազմի հռետորաբանությունն ուժեղացել է համավարակի ժամանակ, քանի որ նախագահին պետք էր մեղավոր գտնել, հայտարարել է Վիլեմսը։

ԱՄՆ-ը եւ Չինաստանը վերջին երկու տարիներին առեւտրային պատերազմի մեջ էին մտել՝ ապարանքների ներկրման վրա տուրքեր սահմանելով։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը մեղադրել էր Չինաստանին իրենց մտավոր սեփականությունը գողանալու եւ պետական ձեռնարկությունների հանդեպ հովանավորչության մեջ։

Վիլեմսը, որը անցյալ տարի հեռացել էր Սպիտակ տանը իր պաշտոնից, ներգրավված էր Չինաստանի հետ ԱՄՆ-ի բանակցային խմբում։ Նա ասել է, որ տուրքերի բարձրացումը, որով սպառնում է Թրամփը, չի տալիս Չինաստանին վերաբերող շատ հարցերի պատասխանը։ Սակայն նա նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է այլ տարբերակներ, ինչպիսին է վիրուսի ծագման հետաքննությունը։

«Ես նրանցից չեմ, ով սակարկում է դավադրության տեսություններով, սակայն իրականությունն այն է, որ եթե նրանք թաքցնելու բան չունեն, ինչու են սպառնում վրեժխնդիր լինել Ավստրալիայից, ինչու են նրանք սպառնում վրեժխնդիր լինել ԵՄ-ից, ԱՄՆ-ից, որոնք պարզապես խոսում են հետաքննության անհրաժեշտության մասին»,- ասել է նա՝ հավելելով․ «Ես իսկապես կարծում եմ, որ Չինաստանի շահերից է բխում այդ ճնշումը մեղմացնելը եւ միջազգային հետաքննությանը մասնակցելը»։