Փաշինյանն ունի խորքային անվստահություն ուժային կառույցների հանդեպ եւ այդ անվստահությունը փոխադարձ է. Ստեփան Դանիելյան
Նիկոլ Փաշինյանն ունի խորքային անվստահություն ուժային կառույցների հանդեպ եւ այդ անվստահությունը փոխադարձ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն, որ հայտնի աներձագն ԱԱԾ-ի նախկին տնօրենին մեղադրում է օտարերկրյա լրտես լինելու մեջ, իրականում մեղադրանք է ողջ կառույցին։ Այս նոր նշանակումը քայլ է այդ կառույցը վերահսկելու համար, իսկ թե որքանով է այդ նշանակումն արդյունավետ, դեռ մեծ հարց է։
Կա անվստահություն զինված ուժերի նկատմամբ եւս, հիշենք գեներալներին ուղղված մեղադրանքները։ Հիշենք Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հայտնի հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակը նույնպես զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձ է։
Կա անվստահություն նաեւ Ոստիկանության նկատմամբ, ինչի պատճառով փորձ է արվում այն վերակառուցել, այսինքն դնել քաղաքական վերահսկողության տակ։
Ունենք աննախադեպ իրավիճակ, պետության հիմքը հանդիսացող ուժային կառույցներն ու քաղաքական իշխանությունը միմյանց չեն վստահում, կամ ավելի ճիշտ միմյանց խորթ են։
Փաշինյանի քայլերն իրավիճակային են, չհաշվարկված ու տարերային, ինչը ստրեսային վիճակ է ստեղծում կառավարման համակարգում։
Կա եւս մի հանգամանք, քանի որ Փաշինյանի եւ գործող իշխանության ապագան վստահություն չի ներշնչում (անգամ թիմի ներսում), դա նյարդային վիճակ է ստեղծում արդեն իշխանության քաղաքական թեւում, որի արտահայտությունը թիմի ներսում եղած հակասությունների մասին խոսակցություններն են։
Տարերային քայլերը, գնալով ավելի անհեթեթ դարձող լայվերը, իրարամերժ ու անտրամաբանական հայտարարությունները, պետական ավանդույթների բոլոր նորմերի խախտումները, անօրինական նախաձեռնությունները գնալով ավելի են ցնցում պետական համակարգը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները