Աբեն դատապարտել է համավարակի շրջանում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սխալ է համարում կորոնավիրուսի համավարակի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը: Նա այս մասին հայտարարել է այսօր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսային բանակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ճապոնիայի վարչապետը սխալ է որակել կորոնավիրուսի տարածման ծանր իրավիճակում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը»,- նշված է Ռոհանիի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աբեն հավելել է, որ «ընթացիկ պայմաններում բոլոր երկրների օրակարգում պետք է լինեն հումանիտար գործողությունները»:
Իրանի նախագահի խոսքով՝ «Թեհրանի դեմ Վաշինգտոնի անմարդկային պատժամիջոցների խստացման պատճառով այսօր իրանական կողմը մեծ խնդիրների է բախվում նույնիսկ բժշկական սարքավորումներ ներմուծելիս եւ սննդամթերք մատակարարելիս»: «Վիրուսը հաղթահարելու այլ ճանապարհ չկա, բացի բոլոր երկրների համագործակցությունը»,- նշել է նա:
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանափակումները երկրին խանգարում են պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Իրանական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են երկիր հումանիտար նշանակության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի եւ դեղորայքի ներմուծմանը:
Իրանում վերջին շաբաթներին դիտվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նվազման միտում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեկ օրում վարակակիրների թիվը բարձրակետին է հասել (3 186 դեպք) մարտի 30-ին, որից հետո սկսել է նվազել եւ վերջին շաբաթներին կայունացել է 900 - 1 250 դեպքի մակարդակում: Ներկա պահին երկրում հայտնաբերվել է 98,5 հազար վարակակիր, մահացել է նվազագույնը 6 277 մարդ: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է ավելի քան 3,5 մլն մարդ, մահացել է 245 հազարից ավելին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները