Միշուստինի մամուլի խոսնակը պատմել է նրա ինքնազգացողության մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է պլանային կերպով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ կաբինետի ղեկավարի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է մնալ պետական բժշկական հաստատություններից մեկում` բժիշկների հսկողության ներքո,- ասել է Բելյակովը: - Ինքնազգացողությունը շարունակում է նորմալ մնալ: Բուժումն ընթանում է պլանային կերպով` Առողջապահության նախարարության կողմից պացիենտներին այս հիվանդության բուժման համար առաջարկվող դեղամիջոցների կիրառմամբ»: «Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- հավելել է խոսնակը:
Ապրիլի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: ՌԴ վարչապետը շեշտել էր, որ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջներին համապատասխան, նա պետք է ինքնամեկուսացվի եւ հետեւի բժիշկների ցուցումներին: Պուտինը Միշուստինին շուտափույթ ապաքինում էր մաղթել եւ խնդրել էր վարչապետին զանգահարել իրեն հիվանդանոցից: Ռուսաստանի վարչապետի պարտականությունները Միշուստինի հիվանդության ժամանակահատվածում կատարում է վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները