Լիբանանի իշխանությունները կարանտինից հետո բացել են վարսավիրանոցները եւ ավտոմեքենաների սրահները
Լիբանանի կառավարությունը երկուշաբթի կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված գրեթե երկու ամսվա դադարից հետո սկսել է իրականացնել տնտեսական ակտիվության վերսկսման ծրագրի երկրորդ փուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանրապետության ՆԳՆ-ի կարգադրությամբ` մայրաքաղաքում բացվել են վարսավիրանոցները եւ ավտոմեքենաների սրահները: Դրանք բաց կլինեն 08:00-ից մինչոը 17:00-ն, ընդ որում հաճախորդների սպասարկումն իրականացվում է նախապես արված ամրագրումներով` հերթեր չգոյացնելու համար: Երկուշաբթիից չորեքշաբթի բաց կլինեն տղամարդկանց համար նախատեսված վարսավիրանոցները, իսկ հինգշաբթիից շաբաթ օրերը` կանանց համար նախատեսված սրահները:
Իշխանությունները Բեյրութի բնակիչներին այս շաբաթվանից թույլ են տվել ծովափնյա զբոսանքներ իրականացնել ցերեկային ժամերին: Ընդ որում, քաղաքացիներին կարգադրվել է խստորեն հետեւել սանիտարահիգիենիկ եւ սոցիալական հեռավորության պահպանման կանոններին, ձեռնոցներ եւ դիմակներ կրել: Մասամբ (30 տոկոսով) աշխատանքը վերսկսել են նաեւ քաղաքային ռեստորանները: Սակայն սրճարանների, մարզական ակումբների եւ մարզադաշտերի պլանավորված բացումը հետաձգվել է:
Ապրիլի 27-ին Լիբանանի քաղաքներում տնտեսությունը վերագործարկելու ծրագրի առաջին փուլում բացվել են բանջարեղենի եւ մսի շուկաները, հրուշակեղենի խանութները, կահույքի գործարանները եւ սրահները: Գյուղական շրջաններում սկսել են աշխատել գյուղատնտեսական տնտեսությունները եւ սննդի արդյունաբերության ձեռնարկությունները:
Իշխանությունները դիմել են կորոնավիրուսային համավարակին հակազդելու համար մարտի կեսերին ներդրված արտակարգ միջոցառումների մասնակի թուլացմանը երկրի մայրաքաղաքում եւ ծայրամասերում բռնկված բողոքի ցույցերից հետո: Դրանց մասնակիցները դժգոհություն էին հայտնում կենսապայմանների կտրուկ վատթարացման եւ սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման կապակցությամբ, որը մոտ 60 է կազմում:
Ըստ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանի` չնայած ինքնամեկուսացման ռեժիմի աստիճանական թուլացմանը` քաղաքացիների կողմից տնային կարանտինին հետեւելու հորդորն ուժի մեջ է մնում մինչեւ մայիսի 10-ը:
Ըստ վիճակագրության` մայիսի սկզբին երկրում վարակվածների թիվը հասել է 740-ի, ընդ որում, վարակվածներից 43-ը գտնվում է ծանր վիճակում: Մոտ 200 մարդ բուժվել է կորոնավիրուսային վարակից, հիվանդության հետեւանքով մահացել է 25 մարդ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...