Նախագահին մնացել է 6 օր․ ինչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս.թ. ապրիլի 21-ին:
Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը եւ հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական եւ այլ մասնագիտական փորձաքննություն»:
Հավելենք, որ փաթեթը ստորագրելու համար նախագահին մնացել է 6 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից եւ այս նախագծի սահմանադրականությունը վիճարկի ՀՀ Սահմանադրական դատարանում։
Նկատենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետեւել կիրառմանը, իսկ «Բանկային գաղտնիքի մասին» մեկ այլ վիճահարույց օրենքն էլ ՍԴ-ում է. դեռ քննում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները