Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի
Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ սահմանափակումների թուլացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը. այստեղ աշխատանքները կանգնեցվել էին մարտի 22-ին: Սահմանափակումների թուլացման արդյունքում աշխատանքի է վերադառնում 4,5 մլն մարդ: Նրանք կարող են օգտվել հասարակական տրանսպորտից:
Ամեն դեպքում, իտալացիների առօրյա կյանքում, շատ բան չի փոխվում, առևտրի կենտրոնները, ռեստորանները, բարերը, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները կմնան փակ: Այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է այս ոլորտների հետ, դեռ կմնան տանը՝ փաստացի առանց վարձատրության: Առայժմ չեն բացվում նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: Քննությունները կկազմակերպվեն առցանց:
Մայիսի 3-ի տվյալներով մեկ օրվա ընթացքում գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը Իտալիայում կազմում է 1 400: Այն համավարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է երկրում:
Իտալիայում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 210 հազար 717, մահերինը՝ 28 հազար 884:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները