Առաջարկում եմ ստեղծել տարածական կամ քաղաքային զարգացման նախարարություն. Սարհատ Պետրոսյան
Արտակարգ դրության մեղմացումն արդեն փաստ է, ու հիմա պետք է հասկանանք հետեւանքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
«Վերացման թիվ մեկ հիմնավորումը տնտեսական սպասվելիք բարդ իրավիճակը մեղմելու ցանկությունն է, ու արդեն մի շարք քննարկումներ են եղել կառավարությունում, հատկապես նպատակ դնելով կապիտալ ծախսերի միջոցով հասնել տնտեսական ակտիվության։ Հաշվի առնելով առկա կադրային իրավիճակը, կարծում եմ, որ հենց ոչ-պետական դաշտից նախաձեռնությունները կարող են օգնել որոշում ընդունողներին՝ կայացնելու ճիշտ որոշումներ։
Ելնելով դրանից, (մասամբ համակարծիք լինելով նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ) առաջարկում եմ ստեղծել տարածական կամ քաղաքային զարգացման (պայմանական անվանումն ունեցող) նախարարություն, որը կներառի ներկայիս տրասնպորտի, զբոսաշրջության, քաղաքաշինության և (ինչու ոչ նաև) կադաստրի պետական գործառույթներն ու պատասխանատու կլինի խոշոր նախագծերի (իմա՝ կապիտալ ծախսերի) համար։
Սա հատկապես կարեւոր է սպասվելիք վարկային միջոցների ծախսերը խելամիտ ու արագացված կազմակերպելու համար։ Այս համատեսքստում նաև պետք է այդ մարմնին հնարավորություն տալ օպերատիվ կերպով ձեռք բերելու խորհրդատվական ու նախագծային ծառայությունների իրավունք ու օր առաջ սկսել աշխատանքներ։
Հիմնական խնդիրն է, որ այն, ճանապարհաշինական նախագծերից բացի, օրինակ, մշակի համայնքային համակցված կենտրոնի (դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն) նոր մոդել ու անհատական (շեշտում եմ, որ հետո էլի չասեն՝ տիպային նախագծեր անենք) նախագծերի հիման վրա կարողանա արագ կերպով գրեթե բոլոր բնակավայրերում թարմություն բերել ու միաժամանակ ակտիվացնել տեղական տնտեսությունը։
Համաձայն ՄԻՊ 2019 թվականից զեկույցի, յուրաքանչյուր օր 280’000 հազար աշակերտ (մոտ 80%-ը) հաճախում է սեյսմիկ առումով խոցելի շենքերում տեղակայված դպրոցներ։ Խոսքը մոտ 1’000 շենքերի մասին է, որոնցից յուրաքանչյուրի վրա եթե ծախսենք մոտ 1 մլն դոլար՝ ավելացնելով մոտ 1 մլրդ դոլարի վարկային բեռ, մենք մեր գրեթե բոլոր բնակավայրերում կունենանք ընթացող շինարարություն իր բոլոր դրական հետեւանքներով։ Իհարկե, դա 5-7 տարվա հավակնոտ, բայց և իրատեսական ծրագիր է, որի շնորհիվ մեր երեխաները պաշտպանված կլինեն վերահաս երկրաշարժի վտանգից ու կունենան որակյալ կրթական միջավայր իր բոլոր հետեւանքներով։
Սա նաև լավ առիթ է մասամբ ընդունելու նախկին նախարարությունների «օպտիմալացման» սխալներն ու թեթեւացնելու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հոգսը»,– գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները