Թրամփը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ի դպրոցներն ու համալսարանները սեպտեմբերին վերսկսեն աշխատանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է, որպեսզի երկրի դպրոցներն ու համալսարանները սեպտեմբերին սկսեն գործել սովորական ռեժիմով: Այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո, ես ուզում եմ, որպեսզի դրանք վերադառնան: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի երկիրը վերադառնա [սովորական կյանքի]: Ես չեմ ուզում, որ այս վիճակն անվերջ շարունակվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը` պատասխանելով հարցին` արդյոք մտադրություն ունի դպրոցներին ու համալսարաններին կոչ անել վերաբացվել սեպտեմբերին:
ԱՄՆ նահանգներից շատերում համավարակի հետ կապված գործում են միայն խանութներն ու դեղատները: Ռեստորաններն ու սրճարանները միայն պատվերներով եւ առաքմամբ են աշխատում: Մարզադահլիճները, թանգարանները, ուսումնական հաստատությունները, կինոթատրոնները եւ թատրոնները փակ են: Միացյալ Նահանգների նախագահն ապրիլի 16-ին հայտարարել էր, որ իշխանությունները ձեռնամուխ են լինում «երկրի բամցմանը»: Վարչակազմը հրապարակել էր նոր առաջարկությունները` կորոնավիրուսի պատճառով ներդրված միջոցառումների փուլային վերացման վերաբերյալ: Ընդ որում, Թրամփը շեշտել էր, որ նահանգապետերը կկարողանան ինքնուրույն որոշում կայացնել, թե երբ պետք է վերացնել սահմանափակումները, քանի որ իրավիճակը յուրաքանչյուր նահանգում տարբեր է:
Ըստ Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տվյալների հիման վրա` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.15 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 67,6 հազար մարդ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները