«Կարծում ենք՝ մինչև տարեվերջ կորոնավիրուսի պատվաստանյութ կունենանք». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Միացյալ Նահանգներում հասանելի կլինի 2020 թվականի վերջին, գրում է Politico-ն։
«Մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ պատվաստանյութ կունենանք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ մի քանի դեղագործական ընկերություններ, մասնավորապես՝ Johnson & Johnson-ը, «մոտ են» պատվաստանյութի մշակմանը:
Ներկայում մշակվող բոլոր պատվաստանյութերը դեռևս գտնվում են կլինիկական փորձարկումների վաղ փուլերում․ Johnson & Johnson ընկերությունը հայտարարել է, որ իր առաջին խմբաքանակը հասանելի կլինի միայն 2021 թվականին: Ընկերությունը դեռ չի սկսել մարդկանց վրա փորձարկումները և հույս չունի դա անել մինչև այս տարվա սեպտեմբեր:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հասատատվել է կորոնավիրուսի 1 188 122 դեպք, որոնցից 68 598-ը՝ մահվան ելքով։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները