Երկրի թիվ 1 օրակարգը. Մարուքյանը կրկին անդրադարձել է 100 հազարական դրամներին
Կառավարությունը բացելով գործունեության ոլորտները խուսափում է քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելուց: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կրկին անդրադառնալով քաղաքացիներին 100 հազարական դրամ տրամադրելու հարցին:
Մարուքյանը նշեց, որ իշխանությունը տարբեր կեղծ օրակարգերով փորձում է շեղել քաղաքացիների ուշադրությունը այդ հարցից, իսկ իրենք կրկին ցանկանում են անդրադառնալ իրական թիվ 1 օրակարգին:
«Տեսեք ինչերի միջով ենք մենք անցել նախորդ շաբաթ` Ucom ընկերություն, խուզարկություններ, Գագիկ Խաչատրյանի որդին պետք է կալանավորվի, մեկ էլ չի կալանավորվում, մեկ էլ լուր է գալիս, որ ինքը փախավ էլի, կամ մեկ էլ հոփ հանդես է գալիս Միքայել Մինասյանը եւ ասում է, որ Արթուր Վանեցյանը եկել է Հռոմ ու իրեն առաջարկել է փող վճարել: Բայց այս ամեն ինչը ձեզ հետ կապ չունի, ձեր խնդիրների հետ կապ չունի եւ երկու տարի շարունակ իշխանությունները այս խնդիրները պետք է լուծեր, այսինքն` պետք է բռնեին եւ դատեին նրանց, եթե ապացույցներ ունեն»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ Կառավարությունը գումար բաժանելով լավություն չի անում, այլ վերադարձնում է քաղաքացիների կուտակած, աշխատած փողը:
«Լավ չունեք 100 հազար, տվեք 60 հազար, կամ ում որ աջակցել ենք, նրանց մի տվեք»,- ասաց նա:

















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում