Գերմանացի բժիշկները մերկ լուսանկարվում են՝ ի նշան բողոքի
Գերմանացի բժիշկները սոցիալական ցանցերում զանգվածաբար հրապարակում են աշխատավայրերում արված ամբողջովին մերկ տեսքով սելֆիներ:
Այսպիսով, բժիշկները կորոնավիրուսային համավարակի համատեքստում, իրենց բողոքն են արտահայտում` բժշկական հաստատություններում անձնական պաշտպանիչ միջոցների բացակայության հետ կապված: Նրանք հույս ունեն հասարակության ուշադրությունը հրավիրել այդ լուրջ խնդրի վրա: Եվ, վերջապես, ստանալ առողջապահության նախարարության արձագանքը, որն անտեսում է իրենց բողոքները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, քարոզարշավն անցկացվում է Blanke Bedenken նշանաբանով, որը կարելի է թարգմանել որպես «մերկ վախեր»:
Բժիշկները նշում են, որ առանց պաշտպանիչ միջոցների` նրանք ճակատամարտի են դուրս գալիս կորոնավիրուսի հետ գործնականում մերկ: Մերկությունը նրանց խոցելիության խորհրդանիշն է:
Ոմանք ստիպված են տանն ինքնուրույն դիմակներ պատրաստել: Լուսանկարում բժիշկներից մեկը պաստառ է պահում հետևյալ մակագրությամբ. «Ինձ սովորեցրել են վերքեր կարել: Ինչո՞ւ պետք է սովորեմ դիմակներ կարել»:
Նմանատիպ արշավ է ընթանում նաև Ֆրանսիայում: Այնտեղ հիմնականում մասնակցում են ատամնաբույժները: Նրանք գործարկել են Dentisteàpoil («մերկ ատամնաբույժ») ֆլեշմոբը:
Autour du monde, les dentistes sont tenus de voir les urgences mais sont en bas des listes de priorités pour l’EPI, mettant en danger leur santé et ceux de leurs patients.
— Uwe Bergmann (@uwbergmann) April 25, 2020
En France, le hashtag #Dentisteapoil est le cri de ralliement de ces professionnels de la santé. pic.twitter.com/VO8XSPWnwz


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան