Հարգելի պարոն վարչապետ, սիրիահայերը «հպարտ» Հայաստանում, բացի իրենցից այլ հարևան-բարեկամներ չունեն. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ում հրապարակված հոդվածում գրում է.
«Քիչ առաջ կարդացի Արտեմիս Լեփեջյանի հարցազրույցը Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների վիճակի մասին։ Աչքիս առաջ եկան այն ճաշարանները, խանութներն ու վարսավիրանոցները, որտեղ աշխատում են սիրիահայերը՝ միայն անկեղծ ժպիտ, ջերմ մթնոլորտ և ամենակարևորը, ներեցեք, մեզ համար անսովոր՝ ազնվություն և պարկեշտություն։
Նրանք նոր, ազնիվ մշակույթ են ներմուծել Հայաստան։
Միշտ անհանգստացել եմ նրանց ճակատագրի համար, հատկապես, երբեմն տեղեկանալով, նրանց նկատմամբ, մեղմ ասած, պետական անտարբեր վերաբերմունքի մասին։ Անհանգստացել եմ, որ հնարավոր է նրանք վերջնականապես հիասթափվեն «Մայր» հայրենիքից և, ևս որերորդ անգամ, արտագաղթեն։
Եվ ահա, այս համաճարակային իրավիճակում, սիրիահայերը գտնվում են բացարձակ անտարբերության մեջ։
Հարգելի պարոն վարչապետ, սիրիահայերը «հպարտ» Հայաստանում, բացի իրենցից այլ հարևան-բարեկամներ չունեն, որ պարտք վերցնեն և հոգան իրենց կոմունալ ծախսերը, բնակարանային վարձերը։
Դուք խոստանում էիք, որ 2050թ․ Հայաստանը կունենա 5 մլն. բնակիչ, նկատի ունենալով նաև մեր հայրենակիցների ներգաղթը։ Դուք այցելեցիք ԱՄՆ և այնտեղ նույնպես մեծ խոստումներ տվեցիք։ Դուք լուծարելով Սփյուռքի նախարարությունը, ձեզ կից, ավելի մեծ աշխատակազմով ստեղծեցիք Սփյուռքի ինչ-որ բաժին, որի աշխատողները շքեղ գործուղումային շրջագայությունների են մեկնում և հսկայական պարգևավճարներ ստանում։ Իսկ սիրիահայերը․․․
Լուծարեք ձեզ կից սփյուռքի ստորաբաժինը և միջոցներն ուղղեք սիրիահայերի աջակցությանը։ Իսկ լուծարված աշխատողները որոշակի ժամանակ, իրենց նախկինում ստացած պարգևավճարներով կդիմանան, նաև հաշվի առեք, որ նրանք ունեն և ազգականներ և հարևաններ»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում