Չինաստանը թույլ չի տալիս, որ ԱՀԿ-ն մասնակցի նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հանգամանքների շուրջ տարվող հետաքննությանը
Չինաստանի իշխանությունները մերժել են նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման շուրջ տարվող հետաքննությանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցության վերաբերյալ առաջարկները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանում ԱՀԿ ղեկավար Գոդեն Գալեային:
Նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի համար շատ կարևոր է իմանալ կորոնավիրուսի առաջացման հանգամանքները նոր համաճարակները կանխելու համար:
«Մենք գիտենք, որ Չինաստանի ազգային հետաքննությունն արդեն սկսվել է, սակայն այս փուլում մենք հրավիրված չենք դրանում մասնակցելու համար: ԱՀԿ-ն շարունակում է առողջապահության կառույցներին և Չինաստանի իշխանական մարմիններին հարցում ուղարկել»,- ասել է Գալեան բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
Նա նաև ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հասանելիություն չեն տրամադրել Ուհանում վարակաբանական 2 լաբորատորիաների փաստաթղթերին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները