Ֆրանսիայում մայիսի 11-ից սահմանափակումները կթուլացվեն
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ ընդունել է կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու կառավարության առաջարկը: Վարչապետ Էդուար Ֆիլիպի ներկայացած պլանին կողմ է քվեարկել 368 պատգամավոր, դեմ՝ 100-ը:
Սահմանափակումները Ֆրանսիայում մտցվել էին մարտի կեսերից՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Սակայն հիմա տնտեսական անկումը կանգնեցնելու համար կառավարությունը նախատեսում է մայիսի 11-ից թուլացնել սահմանափակումները:
Վարչապետը միաժամանակ նշել է, որ կորոնավիրուսի վարակի նոր բռնկումից խուսափելու համար տնտեսությունը պետք է վերաբացել աստիճանաբար: Առաջին փուլում նախատեսվում է վերագործարկել հանրային տրանսպորտը, բացել ուսումնական հաստատությունները, կառավարության առաջարկած ձեռնարկությունները, իսկ ռեստորանների, սրճարանների, համերգասրահների, կինոթատրոնների վերաբացում դեռևս նախատեսված չէ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 166 հազարի, մահացել է ավելի քան 23 հազար 600 մարդ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները