Մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի ամենալարված փուլում. Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ
Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ հանդես է եկել հեռուստաուղերձով՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման շուրջ երկրում տիրող իրավիճակին:
«Ռուսաստանում զրոյից սկսվել է կորոնավիրուսի բուժման համար անհրաժեշտ մի շարք դեղամիջոցների արտադրությունը: Ինչ վերաբերում է թեստ-համակարգերին, ապա մարտ-ապրիլ ամիսներին մեր արդյունաբերությունն 9 անգամ ավելացրել է դրանց թողարկումը: Եթե մարտի սկզբին Ռուսաստանում օրական 2500 հետազոտություն էր իրականացվում՝ վիրուսի հայտնաբերման համար, ապա այժմ՝ օրական մոտ 150 հազար»,- Պուտինի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Պուտինն ընդգծել է, որ իրավիճակը «շարունակում է ծայրահեղ բարդ լինել և հիվանդության գագաթնակետը դեռ չի հաղթահարվել»:
«Մենք այժմ գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի նոր, թերևս, ամենալարված փուլում: Վարակվելու վտանգն առաջնային տեղ է դուրս եկել, վիրուսի մահացու վտանգը պահպանվում է: Սահմանափակումների միանգամից չեղարկման մասին անգամ խոսք լինել չի կարելի, առջևում դժվար ճանապարհ կա անցնելու»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինը հայտնել է, որ մայիսի 6-11 ոչ աշխատանքային օրեր են լինելու:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից Ռուսաստանում մահացել է 867 մարդ, վարակվել են 93 558-ը, ապաքինվել՝ 8456-ը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները