Թրամփը հայտարարել է, որ նահանգներին խորհուրդ է տրվել «հնարավորինս շուտ» չեղարկել սանիտարական սահմանափակումները
ԱՄՆ դաշնային իշխանությունները նահանգներին խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ չեղարկել սանիտարական սահմանփակումները, սակայն այնպես, որ քաղաքացիների առողջությունը սպառնալիքի տակ չդրվի։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուզում ենք, որ նրանք դա անեն, մենք խորհուրդ ենք տալիս, որ նրանք դա, որքան հնարավոր է, շուտ անեն, սակայն անվտանգ կերպով։ Մենք ուզում ենք, որ բոլորն անվտանգության մեջ լինեն»,- ասել է նա։
Ընդ որում, Թրամփի խոսքերով, շատ նահանգներ կարող են սկսել նրանից, որ վերականգնեն պարապմունքները դպրոցներում, նախքան ամբողջովին կհանեն սանիտարական սահմանփակումները։ «Ես կարծում եմ՝ դուք կտեսնեք, որ շատ դպրոցներ կբացվեն։ Ես կարծում եմ դա լավ կլինի, քանի որ, ինչպես տեսաք, այն բանում, ինչ վերաբերում է ազդեցությանը, որ թողնում է այդ չարաբաստիկ վիրուսը, երիտասարդների մոտ, ամեն ինչից ելնելով, գործերը շատ լավ են»,- համոզված է ամերիկյան նախագահը։
ԱՄՆ տարածքում այժմ գործում են միայն հիմնական ապրանքներ վաճառող խանութներն ու դեղատները: Ռեստորաններն ու սրճարանները ընդունում են միայն առաքման պատվերներ: Փակ են մարզադահլիճները, թանգարանները, ուսումնական հաստատությունները, կինոթատրոնները եւ թատրոնները: Նախագահը ապրիլի 16-ին հայտարարել է, որ իշխանությունները անցնում են «երկրի բացմանը»:
Վարչակազմը հրապարակել է կորոնավիրուսի պատճառով ներդրված միջոցառումների աստիճանաբար դադարեցման նոր առաջարկություններ: Նախագահը շեշտել է, որ նահանգապետները կկարողանան ինքնուրույն որոշել՝ երբ վերացնեն սահմանափակումները, քանի որ յուրաքանչյուր նահանգում իրավիճակը տարբեր է:
Ինչպես ավելի վաղ, երկուշաբթի օրը, արդյունաբերության եւ մանրածախ առեւտրի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր ԱՄՆ նախագահը, իշխանությունները նահանգների համար կորոնավիրուսի թեսթավորման պլան եւ արագ արձագանքման ծրագիր են մշակել։ Թրամփի այս հանդիպման հեռարձակումն իրականացրել էին ամերիկյան հեռուստաալիքները։
«Թեստավորման արշավը շատ լավ է ընթանում, եւ ոչ ոք չի բողոքում,- ասել է Թրամփը, անցկացվել է ավելի քան 5,4 միլիոն թեսթ, ավելի, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Տեմպերը շատ լրջորեն աճում են»: «Նահանգներին աջակցելու համար մենք ներկայացնում ենք թեսթավորման պլան եւ արագ արձագանքման ծրագիր»,- հավելել է նախագահը: Ընդ որում, նա չի բացատրել, թե որն է նորարարությունների էությունը:
Նրա խոսքերով՝ իշխանությունները մտադիր են բնակչության աֆրոամերիկյան եւ լատինամերիկյան հատվածների համար թեստեր անցկացնելու ուղղությամբ ջանքերն ավելացնել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները