Միջերկրածովյան դիետան կրճատում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը
Միջերկրածովյան դիետան օգտակար է գլխուղեղի առողջության համար եւ նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը։ Ընդ որում՝ դեմենցիայի դեպքում կոգնիտիվ ֆունկցիաների կրճատման արագությունն, ըստ ամենայնի, դիետայի հետ կապ չունի։ Այդ մասին ասվում է Alzheimer’s Association պարբերականում հրապարակված նոր հետազոտության մեջ։
10 տարվա ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են կամավորների վիճակը, որոնք բաժանվել էին երկու խմբի։ Առաջին խմբում մարդիկ ունեին Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն։
Ամբողջ ընթացքում մասնակիցներից պահանջվում էր սննդակարգի մասին օրագիր վարել եւ պարբերաբար հանձնել թեստեր կոգնիտիվ ունակությունները ստուգելու համար։ Գնահատվում էր այդ մարդկանց հիշողությունը, մտածողությունը, ուշադրությունը, երեւակայությունը եւ ընկալումը։
Պարզվել է, եթե մասնակիցը սնվում էր Միջերկրածովյան դիետայի կանոններով, նրա մոտ ավելի երկար էին պահպանվում կոգնիտիվ ունակություններն ընդունելի մակարդակում։ Դա խոսում էր Ալցհեյմերի հիվանդության ցածր ռիսկի մասին։ Ուշագրավ է, որ այդ եզրահանգումն ակտուալ էր անկախ գենետիկ նախատրամադրվածությունից։
Գիտնականների կարծիքով՝ Միջերկրածովյան դիետան թողնում է դրական ազդեցություն դրանում մրգերի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկավորների, ընդեղենի, ձկան եւ ձիթայուղի առկայության շնորհիվ։ Եթե մասնակիցն ուներ Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն, դրա նախանշաններն ի հայտ էին գալիս 19 տոկոսով ավելի հազվադեպ ձկան եւ ձիթայուղի շնորհիվ։
Մեկ ուրիշ հետազոտություն ցույց է տվել, որ մարդիկ, որոնց սննդակարգը բաղկացած է հիմնականում մշակված մսից, կարտոֆիլից, թխվածխաբլիթներից եւ հրուշակեղենից, առավել հաճախ են բախվում դեմենցիայի հետ, քան նրանք, ովքեր օգտագործում են առավել տարատեսակ սննդակարգ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան