Կիմ Չեն Ընը վեգետատիվ վիճակում է․ ճապոնական ԶԼՄ-ներ
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը շատ ավելի լուրջ է, քան նախկինում համարվում էր, հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին։
Ինչպես հայտնել է ճապոնական Shukan Gendai ամսագիրը, հյուսիսկորեական առաջնորդի առողջական վիճակը վատացել է ապրիլին ինչ-որ գյուղական վայր այցից հետո։ Նա դրանից հետո ենթարկվել է ստենդավորման պրոցեդուրայի եւ հայտնվել վեգետատիվ վիճակում, հայտնում է ճապոնական ԶԼՄ-ն՝ հղումկատարելով Հյուսիսային Կորեայի առաջնորդին բուժող խմբից աղբյուրին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր Կիմ Չեն Ընի առողջական վիճակի լուրջ վատացման մասին։ Ընդ որում, Հյուսիսային Կորեայում այս տեղեկատվությունը հերքել էին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ առաջնորդը, ինչպես նախկինում, կատարում է իր պարտականությունները։
Դրանից հետո Reuters-ը հայտնել էր, որ Չինաստանը բժիշկներ է ուղարկել Հյուսիսային Կորեա, սակայն չի հայտնել դրա նպատակը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները