Լավրովը միջազգայն հանրությանը կոչ է արել կենտրոնանալ կորոնավիրուսի դեմ պայքարի, ոչ թե ԱՀԿ-ի շուրջ իրավիճակի վրա
Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա կորոնավիրուսի դեմ պայքարի, ոչ թե Առողջապահության համաշխարհային հիմնադրամի բյուջե ԱՄՆ-ի մուծումների դադարեցման շուրջ իրավիճակի վրա։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում, որի մի հատվածը ցուցադրվել է Առաւջին ալիքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկան ԱՀԿ բյուջե գլխավոր վճարում անողն է, այդ պատճառով եթե վերցնենք հարաբերական թվերը, ապա մասնագետների շրջանում, որոնք որոշում են ԱՀԿ քարտուղարության գործունեությունը, մեծ մասը ամերիկացիներ են, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, եւ ես շատ եմ կասկածում, որ այդ ամերիկացիները աշխատում են իրենց կառավարությունից խիստ մեկուսացած,- ասել է Լավրովը,- Սակայն երբեք քարտուղարության ոչ մի աշխատակից, ում քաղաքացին էլ նա լինի, չի հրաժարվում անդամ-երկրների պատվիրակությունների հետ շփումներից, եթե նրանց մոտ որոշակի հարցեր են ծագում»։
«Այդ պատճառով այժմ, այնուամենայնիվ, փոխանակ բղավելու․ «Բռնի՛ր դրան» եւ մեղավորներ փնտրելու, ես կկենտրոնանայի, առաջին հերթին՝ վակցինա ստեղծելու համար անհրաժեշտ միջոցների վրա, զուգահեռաբար նախազգուշական, ինքնամեկուսացման, կարանտինի եւ այլ միջոցառումների վրա»,- հավելել է Լավրովը։
Ապրիլի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է վճարումները ԱՀԿ-ին։ Նրա խոսքերով՝ փողերը չեն փոխանցվի «մինչեւ չգնահատվի կազմակերպության դերը կորոնավիրուսի տարածման տվյալները թաքցնելու մեջ»։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները