Հայտնի են համավարակի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ամենամեծ պահանջարկն ունեցող անսպասելի ապրանքները
Մեկուսացման ռեժիմի ներդրման մասին տեղեկատվությունը պահանջարկի աճ առաջացրեց ամբողջ աշխարհում: Ընդ որում, պահանջարկ ունեցան ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքները, այլեւ շատ անսպասելի ապրանքներ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Այսպիսով, Al-Monitor առցանց պարբերականի համաձայն, ամենատարօրինակն աֆղանացի գնորդների ընտրությունն է: Այնտեղ համավարակի սկզբում հանկարծ լուրեր տարածվեցին, որ սեւ թեյն օգնում է կորոնավիրուսից: Սոցցանցերում վիրուսային կերպով մի նկար տարածվեց, որում նորածին երեխան, չգիտես ինչու` արդեն բեղերով, ասում է. «Ես այս աշխարհում ընդամենը երկու ժամ եմ ապրել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ սեւ թեյը հիանալի դեղամիջոց է այս վիրուսի դեմ»: Բեղավոր երեխայի փաստարկները համոզիչ էին. Աֆղանստանում սեւ թեյի գները երեք անգամ աճել են:
Շրի Լանկայում իշխանությունները արգելել են ալկոհոլի վաճառքը, ինչի պատճառով բնակչությունը սկսել է զանգվածաբար տեղական «կասիպու» կոչվող ինքնաթոր օղի արտադրել, ինչի պատճառով էլ շաքարավազն անհետացել է խանութներից:
Իրաքում շատ են սիրում շփվել եւ հեռուստացույց դիտել արեւածաղկի սերմերի ընկերակցությամբ, իսկ քանի որ դա իրաքցիների հիմնական զբաղմունքն է կարանտինում, սերմերն անմիջապես դեֆիցիտ են դարձել:
Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում կտրուկ աճել են վայրի սատապի, նույն ինքը ծխաբույսի պահանջարկը եւ գները: Սա բուժիչ բույս է, որը հայտնի է հին ժամանակներից: Այն լայնորեն տարածված է տարածաշրջանում` տարածքների ծխով ախտահանման համար:
Բուլղարիայում կտրուկ աճել է կոճապղպեղի եւ կիտրոնի պահանջարկը, իսկ Թունիսում` սխտորի համար, չնայած բժիշկների հավաստիացումներին, որ այդ ապրանքները կորոնավիրուսից չեն փրկում:
Մինչդեռ Եվրոպայում դժվար է ալյուր եւ խմորիչ գտնել, քանի որ կարանտինում բնակչությունը սկսելէ զանգվածաբար հաց թխել տնային պայմաններում:
Իսկ ապրիլի 23-ին սկսվել է Ռամադանը` սուրբ մուսուլմանական ամիսը: Այդ ամսվա ընթացքում չի կարելի ուտել արեւածագից մինչեւ մայրամուտ, բայց շատ մուսուլմաններ ցերեկային զրկանքները փոխհատուցում են մայրամուտից հետո առատորեն սնվելով, ինչը սննդի մեծ պաշարներ է պահանջում: Ալժիրում, օրինակ, անհետացել է մանրաձավարը, որից հաց են թխում եւ քաղցրավենիք պատրաստում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները