Սաակաշվիլին հայտարարել է, որ Զելենսկին հանձնարարել է իրեն զբաղվել ԱՄՀ-ի հետ բանակցություններով
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իրեն գործարքներ վարել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այս մասին նա հայտարարել է «Ժողովրդի ծառաներ» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է 112.ua-ն:
«Նախագահն ինձ հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՀ-ի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Ուկրաինային շատ ավելի մեծ օգնություն է պետք, քան այն ստանում է: Ես համագործակցության եւ ազգային շահերի պաշտպանության շատ հաջող փորձ ունեմ»,- ասել է նա:
Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինային արտառոց որոշումներ են պետք տնտեսական ճգնաժամի լուծման համար:
«Ուկրաինան շատ ուժեղ տնտեսական փոթորկի` տնտեսական ճգնաժամի մեջ է մտնում: Մեզ արտառոց լուծումներ են պետք ոչ միայն ուկրաինական տնտեսությունը փրկելու, այլեւ յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքի համար հարվածը հնարավորինս թուլացնելու համար»,- ասաց նա:
Ըստ Սաակաշվիլիի` նա կշարունակի «նախագահ Զելենսկու եւ նրա թիմի ծրագիրը»:
Ըստ 112.ua- ի` Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է Ուկրաինայի դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին տեղեկությունները, սակայն, ըստ «Մտավարի» հեռուստաալիքի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին «շատ վշտացած է» Զելենսկու որոշումից:
Ավելի վաղ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի բարեփոխումների հարցերով փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկուց եւ խոստացել է փոփոխությունների իր ծրագիրը ներկայացնել Գերագույն ռադա:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները