Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում. Վալերի Բուայեի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Հայոց ցեղասպանության եւ միեւնույն ժամանակ արեւելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ իր խոսքն ուղղելով հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ես մնում եմ տանը, բայց չեմ մոռանում եւ այսօր իմ տնից է, որ Ձեզ եմ հղում Հայոց ցեղասպանության, 1915թ. ապրիլի 24-ի հիշատակման առթիվ իմ ուղերձը: Ցավոք, ֆիզիկապես չենք կարող ներկա գտնվել, այլ՝ հոգեպես, եւ ուզում եմ Ձեզ ասել, որ Հայոց ցեղասպանությունը եւ միեւնույն ժամանակ արեւելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: Նախ եւ առաջ արդիական է, քանի որ պատմությունը կակազում է, մի քանի տարի առաջ մենք նորից ականատեսը եղանք արեւելքի քրիստոնյաների եւ եզդիների կոտորածների, բացի այդ, քանի որ այդ հիշողությունը դեռ վառ է եւ, իհարկե, քանի որ այն դեռ ժխտվում է Թուրքիայի իշխանությունների կողմից եւ քանի որ Հայաստանի եւ Արցախի հանդեպ վայրագությունները դեռեւս շարունակում են՝ թե Ադրբեջանի եւ թե Թուրքիայի կողմից՝ եւ զինվորական, եւ դիվանագիտական ուղիներով»,-նշեց պատգամավորը:
Ըստ Վալերի Բուայեի՝ այս արդիական հարցերը հիշեցնում են, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է եւ թե որքան կարեւոր է հանուն հիշողության, բայց նաեւ հանուն այսօրվա Ցեղասպանությունը ճանաչվի եւ դրա ժխտումը դատապարտվի:
«Սիրելի ընկերներ, այսօր 1915թ ապրիլի 24-ի հիշատակման առթիվ ուզում եմ ձեզ հղել իմ ուղերձը, ձեզ, որ ապրում եք Հայաստանում կամ Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ արտահայտելով մեր համերաշխությունը՝ այսօրվա մեր միասնական դժբախտության՝ կորոնավիրուսի դեմ: Չէի կարող անդրադառնալ այս ոգեկոչմանն առանց սիրով հիշատակելու մեկին, ով շատ բան է արել Ֆրանսիայի համար, մեկին, ով շատ բան է արել Հայաստանի համար, մեկին, ով շատ բան է արել Լեռնային Ղարաբաղի համար, մեկին, ով ընդմիշտ կմնա մեր սրտերում եւ հիշողություններում՝ Պատրիկ Դեւեջյանին: Շնորհակալ եմ: Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում»,-հավելեց Բուայեն:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները