«Չինաստանը խոչընդոտում է կորոնավիրուսի ծագումը բացահայտելու ԱՄՆ-ի փորձերին». Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը խոչընդոտում է նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու ԱՄՆ-ի փորձերին, գրում է Newsweek-ը։
Fox News-ին տված հարցազրույցում nա ասել է, որ Չինաստանը հրաժարվում է թույլ տալ ԱՄՆ մասնագետներին մուտք գործել Ուհանում գտնվող լաբորատորիա և հետաքննություն անցկացնել։
«Երբ մենք փորձեցինք դա անել, չինացիները մեզ թույլ չտվեցին մուտք գործել ոչ միայն լաբորատորիա, այլև ամենուր, որտեղ մենք կարող էինք գտնել այդ վիրուսի սկզբնաղբյուրը»,-նշել է Պոմպեոն:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ կորոնավիրուսի արհեստական ծագման ապացույցներ ԱՄՆ-ն չունի:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ ուհանյան լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման մասին վարկածը հաստատված չէ ոչ մի ապացույցով: ԱԳՆ-ի ներկայացուցիչն այսպես մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդագրությունը, որը, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, վստահեցնում է, որ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն աշխատելիս է եղել Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում: Կորոնավիրուսի մասին հայտնի դառնալուց հետո լրատվամիջոցներում և համացանցում բազմիցս տարբեր ենթադրություններ են հայտնվել այն մասին, որ նոր վիրուսը հնարավոր է դուրս եկած լինի Ուհանի վարակաբանական ինստիտուտից:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 666 198 է, մահացել է 186 147 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...