Ժիրինովսկին կանխատեսել է, որ «ԱՄՆ-ի ու Չինաստանի ավերակների վրա Ռուսաստանը շուտով նոր ԽՍՀՄ կստեղծի»
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, գրում է rusjev.net կայքը:
Ժիրինովսկիի կարծիքով՝ այնպիսի հսկայական պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Չինաստանը, շուտով կփլուզվեն, իսկ դրանց ավերակների վրա Ռուսաստանը նոր ԽՍՀՄ կստեղծի:
Քաղաքական գործիչը ԽՍՀՄ-ի վերածնունդը կանխատեսել է մոտակա տասնամյակի ընթացքում:
«Այժմ Ռուսաստանի տասնամյակն է սկսվում: ԱՄՆ-ի դեմ պայքարում Չինաստանը կխեղդվի: Բայց ԱՄՆ-ն կպարտվի: Ռուսական քարտեզ է ստացվում, քանի որ երկու հսկա երկիր կփորձեն միմյանց հաղթել»,-ասել է Ժիրինովսկին:
Նա նաև կանխատեսել է, որ Մեծ Բրիտանիայից հետո Եվրամիությունը կլքեն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Դրանից հետո, նրա խոսքով, Արևելյան Եվրոպայի երկրները կխնդրեն նոր ԽՍՀՄ-ի կազմում ներառվել:
«Բոլորը նորից կսողան մեզ մոտ: Մենք կվերականգնենք ԽՍՀՄ-ի սահմանները, բայց ոչ հանրապետությունների միությունը՝ միայն շրջանների, երկրամասերի իրավունքով: Նրանք կխնդրեն: Մենք ուղղակի կսպասենք առանց որևէ մեկին ստիպելու»,-եզրափակել է իր խոսքը Ժիրինովսկին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները