Կորոնավիրուսի համավարակն ամենալուրջ մարտահրավերն է դարձել ԳԴՀ-ի ստեղծումից ի վեր. Մերկել
Կորոնավիրուսի համավարակն ամենալուրջ մարտահրավերն է դարձել Գերմանիայի համար Դաշնային հանրապետության ստեղծումից ի վեր: Այս մասին հինգշաբթի Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլորս` կառավարությունն ու խորհրդարանը, մեր ամբողջ երկիրը, բախվել ենք մի փորձության, որի նմանը չի եղել Երկրորդ աշխարհամարտի ավարտից, Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնադրման ժամանակներից ի վեր,- ասել է նա:- Մենք ստիպված կլինենք երկար ապրել այս վիրուսի հետ»:
Կանցլերը նաեւ պնդել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում նրան դեռ ոչ մի որոշում այսքան մեծ դժվարությամբ չի տրվել, որքան կորոնավիրուսի տարածման ընթացքում քաղաքացիների համար սոցիալական շփումների սահմանափակման մասին որոշումը:
Մերկելը նաեւ հայտարարել է, որ ԱՀԿ-ն անփոխարինելի գործընկեր է Գերմանիայի համար, եւ Բեռլինը լիովին աջակցում է դրա գործունեությանը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները