Աշխարհում զբոսաշրջությունից ստացվող եկամուտները կարող են կրճատվել 500 միլիարդ դոլարով
Այս տարի աշխարհում զբոսաշրջությունից ստացվող եկամուտները կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող են կրճատվել 500 միլիարդ դոլարով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Ըստ նրա` «COVID-19-ի համավարակի հետ կապված ճգնաժամը կտրուկ եւ անսպասելիորեն կանգնեցրել է» օտարերկրյա զբոսաշրջիկների թվի կայուն աճի միտումն աշխարհում: Եթե 2019 թվականին զբոսաշրջիկների թիվը 1.5 միլիարդի էր հասնում, ապա, ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, 2020 թվականին այդ ցուցանիշը «կարող է նվազել 30 տոկոսով»: «Դա կարող է զբոսաշրջությունից ստացվող եկամուտների` 500 միլիարդ դոլարով կրճատման եւ միլիոնավոր աշխատատեղերի կորստի հանգեցնել»,- շեշտել է Պոլոլիկաշվիլին:
«Ճգնաժամի հետեւանքները դեռ կարելի է մեղմել, եթե կառավարությունները ամուր եւ վճռական գործողություններ ձեռնարկեն տնտեսության վերականգնման ջանքերում` տուրիստական ոլորտում աշխատատեղերը պաշտպանելու եւ մեր ոլորտին առաջնահերթություն տալու ուղղությամբ,- հավելել է գլխավոր քարտուղարը:- Մեր ուսումնասիրության տվյալներով` համաճարակի սկսվելուց ի վեր երկրների 96 տոկոսը ճանապարհորդություների լրիվ կամ մասնակի սահմանափակումներ են մտցրել»:
«Միեւնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ COVID-19 համավարակը վնաս կհասցնի նաեւ փոքր բիզնեսին,- ասել է Պոլոլիկաշվիլին:- Զբոսաշրջության ոլորտում ընկերությունների 80 տոկոսը փոքր եւ միջին ձեռնարկություններ են»: «Սա վտանգի տակ է դնում անհատների եւ նրանց ընտանիքների կենսապահովման միջոցները,- շեշտել է նա:- Կրկիրն աճին վերադառնալու գործում տուրիզմին աջակցելը մեր տնտեսության խնդիրն է, այն ավելի լայն ազդեցություն կունենա, բարենպաստ կերպով կազդի համայնքների եւ հասարակությունների վրա, կպաշտպանի ապրուստի միջոցները եւ կվերափոխի կյանքը»:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել է աշխարհի շատ երկրներում, իսկ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես համավարակ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները