Ամերիկացիները կորոնավիրուսի վախից սկսել են թունավորվել տարբեր ախտահանիչ նյութերով
Թույների մասին տվյալների ԱՄՆ ազգային համակարգի (NPDS) տեղեկատվության համաձայն, 2020 թվականի հունվար – մարտ ժամանակահատվածում, երբ Covid-19-ի համաճարակը գնալով աճում էր, տոքսիկոլոգիական կենտրոններն արձանագրել են 45 550 դեպք, կապված տարբեր մաքրող եւ ախտահանող նյութերի ազդեցության հետ։ Դա 2019-ի հունվար – մարտի նույն ցուցանիշը գերազանցում է 20,4%-ով, իսկ 2018-ի առաջին երեք ամիսներինը՝ 16,4%-ով, գրում է Naked-Science-ը։
ԱՄՆ հիվանդությունների կախարգելման եւ վերահսկման կենտրոնի (CDC) պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվության համաձայն, կենցաղային քիմիայի հետ կապված բացասական ներազդեցության դեպքերի քանակի աճ նկատվում է բոլոր տարիքային խմբերում։ Սակայն առավել խոցելի են մինչեւ հինգ տարեկան երեխաները․ վերջին երեք տարիների ընթացքում տոքսիկոլոգիական կենտրոններ տվյալ խմբի ներկայացուցիչների դիմումների քանակը եղել է դիմումներi ընդհանուր թվի 40-47,7%-ը։
2020 թվականին նախորդ տարվա համեմատ` ամենաշատ աճել են սպիտակեցնող նյութերով թունավորումները (62,1%-ով)։ Զգալիորեն աճել են ոչ սպիրտային ախտահանիչներով եւ ձեռքերի ախտահանիչ միջոցներով թունավորումները (36,7%-ով)։ Թունավորման դեպքերը կապված է ախտահանիչների եւ մաքրող նյութերի գոլորշինե8ը շնչելու հետ։
Ախտահանիչ միջոցների ազդեցության սկզբունքների չիմացությունը եւ խուճապը բերում են նրան, որ մարդիկ տանը «քիմիական լաբորատորիաներ» սարքելով` բառացիորեն թունավորում են իրենց եւ իրենց հարազատներին։ Օրինակ՝ շնչառական խնդիրներով բժշկական օգնության դիմած մի կին փորձել է մթերքները լվանալ լվացարանում, որում լցրել է տաք ջուր, քացախ եւ սպիտակեցնող միջոցի 10%-ոց լուծույթ։
CDC-ի մասնագետները նշում են, որ տոքսիկոլոգիական կենտրոնների տրամադրած տվյալները իրական պատկերը չեն արտացոլում, քանի որ ոչ բոլորն են դիմում բժշկական օգնության համար։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները