Ավստրալիան փորձում է հասնել կորոնավիրուսի համավարակի պատճառների միջազգային հետաքննության անցկացման
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ նրանց աջակցությանն է դիմել կորոնավիրուսի համավարակի պատճառների միջազգային հետաքննության անցկացման համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն, նրան ասել է, որ մեղավորներ փնտրելուց առաջ անրաժշետ է շտապ հաղթահարել համավարակը:
Ավստրալիայի ձգտումը կատարել համավարակի ծագման եւ տարածման, ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձագանքի անկախ վերլուծություն, հարուցել է Չինաստանի խիստ քննադատությունը, որը ավստրալացի օրենսդիրներին մեղադրել է Միացյալ Նահանգներից հրահանգներ ստանալու մեջ:
Ենթադրաբար՝ նոր կորոնավիրուսն առաջացել է չինական Ուհան քաղաքի շուկայում: Չինաստանը ԱՀԿ-ին համաճարակի մասին հայտնել է դեկտեմբերի 31-ին: ԱՀԿ-ն անդամ պետություններին հիվանդության բռնկման մասին հայտնել է հունվարի 5-ին եւ մեկ շաբաթ հետո հրապարակայնորեն զգուշացրել է, որ մարդուց մարդուն վիրուսի փոխանցումը «սահմանափակ» է: ԱՀԿ պաշտոնյաները Ուհան են ժամանել հունվարի 20-ին՝ այն բանից հետո, երբ վիրուսը տարածվել էր 3 այլ երկրներում: ԱՀԿ-ը հունվարի 30-ին գլոբալ արտակարգ դրություն էր հայտարարել:
Մորիսոնն այսօր իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Թրամփի հետ «անչափ կառուցողական քննարկում» է ունեցել COVID-19-ին երկու երկրների արձագանքի եւ տնտեսության զարգացման անհրաժեշտության շուրջ: «Մենք նաեւ խոսել ենք ԱՀԿ-ի աշխատանքի մասին՝ համավարակին արձագանքման միջազգային միջոցառումների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման նպատակով»,- նշել է նա:
Սպիտակ տունը Չինաստանին եւ ԱՀԿ-ին խիստ քննադատության է ենթարկել եւ դադարեցրել ֆինանսավորումը:
Մորիսոնը ԱՀԿ դերի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը բազմիցս հայտարարել է, որ կազմակերպությունը համավարակի դեմ պայքարի իր աշխատանքը կգնահատի այն ավարտելուց հետո եւ համապատասխան դասեր կքաղի, ինչպես եւ բոլոր արտակարգ իրավիճակներից հետո:
Մակրոնը Մորիսոնին ասել է, որ հիմա հետաքննության անցկացման ժամանակը չէ: «Նա ասել է, թե համաձայն է, որ ամենսկզբից որոշ խնդիրներ են եղել, բայց որ անհրաժեշտ է շտապ համախմբման հասնել, եւ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ՝ միաժամանակ հաստատելով բոլոր խաղացողների, ոչ միայն ԱՀԿ-ի համար թափանցիկության անհրաժեշտությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Բեռլինում հաստատել են, որ Մերկելը երեքշաբթի խոսել է Մորիսոնի հետ: Նրա ներկայացուցիչն անցյալ ուրբաթ ասել էր. «Կորոնավրուսն առաջին անգամ հայտնվել է Չինաստանում: Չինաստանը սարսափելի տուժել է այդ վիրուսի հետեւանքով եւ շատ բան է արել դրա տարածման դեմ պայքարում»:
Ավստրալիան ուսումնասիրում է այն հարցը, թե արժե արդյոք ԱՀԿ-ին զենքի միջազգային տեսուչների լիազորություններին համանման լիազորություններ տրամադրել՝ առանց համաձայնության անհրաժեշտության բռնկման հետաքննության նպատակով երկիր մուտք գործելու համար, Reuters-ին հայտնել է կառավարական աղբյուրը: Ավստրալացի բարձրաստիճան օրենսդիրները նույնպես կասկածի են ենթարկել համավարակի վերաբերյալ Պեկինի թափանցիկությունը:
Կանբերայում Չինաստանի դեսպանությունը հայտարարել է, որ ավստրալացի օրենսդիրները գործում են ինչպես Թրամփի խոսափող:
Ավստրալիայում գրանցվել է վիրուսով վարակման 6600 դեպքից փոքր-ինչ ավելի: Մարտի կեսին վարակման մակարդակը օրական 25 տոկոսից նվազել է մինչեւ 1 տոկոսից պակաս:
Օրենսդիրները նախատեսում են որոշ սահմանափակումների թուլացում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...