«Վատագույնը դեռ առջևում է, բայց դեռ կարող ենք կանխել այս աղետը»․ ԱՀԿ ղեկավարը՝ կորոնավիրուսի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը կորոնավիրուսի համավարակի մասին նոր մտահոգիչ հայտարարություններ է արել այն ժամանակ, երբ շատ երկրներ սկսում են թուլացնել սահմանափակող միջոցառումները՝ նախազգուշացնելով, որ «ամենավատը դեռ առջևում է», գրում է Politico-ն։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը չի հստակեցրել՝ ինչու է կարծում, որ բռնկումը կարող է ավելի վատ ընթացք ստանալ: Որոշ մարդիկ, սակայն, մատնանշել են Աֆրիկայի միջոցով այս հիվանդության հավանական հետագա տարածումը, որտեղ առողջապահական համակարգերը թերզարգացած են:
«Սա շատ վտանգավոր համադրություն է և այն տարածում է գտել, ինչպես 1918 թվականի Իսպանական գրիպը, որը սպանեց մինչև 100 միլիոն մարդու»,- ասել է նա լրագրողներին։
«Բայց հիմա մենք ունենք տեխնոլոգիա, մենք կարող ենք կանխել այս աղետը, մենք կարող ենք կանխել այս ճգնաժամը։ Հավատացեք մեզ, վատագույնը դեռ առջևում է։ Եկեք կանխենք այս աղետը։ Սա մի վիրուս է, որի մասին դեռ մարդիկ շատ բան չգիտեն»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 482 044 է, մահացել է 170 456 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրներում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները