Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներգաղթը դադարեցնելու մասին հրամանագիր կստորագրի՝ ամերիկացիների աշխատատեղերը պահպանելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիր ներգաղթը դադարեցնելու մասին հրամանագիր կստորագրի՝ ԱՄՆ քաղաքացիների աշխատատեղերը պահպանելու համար։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է Twitter-ում։
«Հաշվի առնելով անտեսանելի թշնամու հարձակումը, ինչպես նաև մեր ԱՄՆ քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ես ԱՄՆ-ում ներգաղթի դադարեցման մասին կհրամանագիր կստորագրեմ»,- գրել Է Թրամփը։
BBC-ն գրում է, որ կառավարությունն օգտագործում է այս համավարակը ներգաղթը ճնշելու նպատակով։
«Գաղտնիք չէ, որ նախագահը և մի քանի առանցքային խորհրդականներ ներգաղթը դիտարկում են կապիտալի արտահոսք։ Եվ Թրամփի գրառումն առ այն, որ այս քայլն անհրաժեշտ է ոչ թե ազգի առողջությունը, այլ «իր քաղաքացիների աշխատատեղերը» պաշտպանելու համար, դրա վառ ապացույցն է»,- գրում է աղբյուրը։
Թրամփը նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ձեռնամուխ է եղել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, ինչպես նաև սահմանափակել է առավելապես մահմեդական 7 երկրներից քաղաքացիների և փախստականների մուտքը ԱՄՆ՝ դա բացատրելով ահաբեկչության սպառնալիքով։
Թրամփը նաև բազմիցս դժգոհել է ներգաղթի առկա համակարգից, որի համաձայն՝ երկիր են մուտք գործում առավելապես ԱՄՆ-ում արդեն բնակվող ներգաղթյալների հարազատները: Նախագահն առաջարկել է գործարկել նոր համակարգ, որը կդիտարկի հասարակության համար նոր ներգաղթյալի օգտակարությունը, ներառյալ՝ կրթության մակարդակն ու աշխատունակությունը։ Թրամփի նախաձեռնությունները հավանության չեն արժանացել Կոնգրեսում։
Վերջին չորս շաբաթվա ընթացքում ավելի քան 20 մլն ամերիկացի կորոնավիրուսի ֆոնին գործազուրկ է դարձել։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները