Կարանտինի դեմ ցույց՝ Վլադիակավկազում. մասնակիցները բանակցել են իշխանությունների հետ. (տեսանյութ)
Վլադիկավկազում ինքնամեկուսացման ռեժիմի դեմ չարտոնված բողոքի ցույցի մասնակիցների ներկայացուցիչները բանակցություններ են վարել իշխանությունների հետ, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությանը:
«Բանակցային սեղանի շուրջ (տարածաշրջանի ղեկավար) Վյաչեսլավ Բիտարովը լսել է ցուցարարների բոլոր պահանջները: Հանրապետության ղեկավարը հավաստիացրել է, որ հանրապետության անապահով բնակիչներին եւ նրանց, ովքեր համավարակի ժամանակ առանց աշխատանքի են մնացել, տրամադրվել է, տրամադրվում է եւ կտրամադրվի անհրաժեշտ սոցիալական օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ապրիլի 20-ի կեսօրին Հյուսիսային Օսիայի վարչակազմի շենքի դիմաց հավաքվել է ավելի քան 1500 մարդ՝ պահանջելով, որ իշխանությունները վերացնեն համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմը, «պարզաբանեն իրավիճակը» եւ օգնեն կորոնավիրուսային համաճարակից ֆինանսապես տուժած քաղաքացիներին:
Ըստ մարզային կառավարության տվյալների՝ Շտիբայի հրապարակում վարչական շենքի դիմաց հավաքվել է մոտ 200 մարդ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի