«Ինձ Վրաստանի ներկայացուցչի ժամանակավոր կարգավիճակ տվեք, և ես 5,5 մլրդ դոլար կբերեմ». Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական իշխանություններին առաջարկել է մինչև աշուն հետաձգել իր նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը և իրեն ժամանակավորապես տալ վրացական ղեկավարության ներկայացուցչի կարգավիճակ. փոխարենը նա խոստանում է արտասահմանյան գործընկերների միջոցով երկիր բերել 5,5 միլիարդ դոլար կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը կրած վնասը փոխհատուցելու համար: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«Վերջիվերջո, ի տարբերություն ձեզ, ես ճանաչում եմ Եվրոպայի առաջնորդների մեծ մասին: Դուք ոչ ոքի չգիտեք ու ոչ ոք ձեզ չի հարգում: Եկեք մեր բոլոր իրավական վեճերը թողնենք ապագային, մորատորիում հայտարարենք մինչև աշուն, կշարունակենք իմ դատաքննությունը համավարակի անցնելուց հետո: Ինձ Վրաստանի ներկայացուցչի ժամանակավոր կարգավիճակ տվեք միայն մեկ` արտասահմանյան օգնություն ստանալու հարցով: Երաշխավորում եմ, որ 5,5 միլիարդ դոլար կբերեմ: Ես շատ կօգնեմ վրացական տնտեսությունը փրկելու գործում»,-ասել է Սաակաշվիլին;
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 399 դեպք, 4 մարդ մահացել է:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը