Չեխիայի նախագահն առաջարկում է մեկ տարով երկարաձգել երկրից դուրս գալու արգելքը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ քաղաքացիների` արտերկիր մեկնելու արգելքը պետք է մեկ տարով երկարաձգվի` կորոնավիրուսի նոր բռնկումը կանխելու համար, հայտնում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Ceske Noviny պարբերականը:
Ըստ Զեմանի` պետք չէ, որպեսզի քաղաքացիները մեկնեն արտասահման, իսկ ամառային արձակուրդներին ավելի լավ է «վայելեն չեխական բնապատկերների գեղեցկությունը»: Ինքը` նախագահը, հայտարարել է, որ իր արձակուրդը կանցկացնի երկրի հարավ-արեւելքում գտնվող Վիսոչինսկի երկրամասում: Ըստ Զեմանի` սահմանների բացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ կմեկնեն կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրներ, ինչը կարող է կրկին վատթարացնել համաճարակաբանական իրավիճակը Չեխիայում:
Այսպիսով Զեմանն արձագանքել է նաեւ երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխի առաջարկությանը, ով առաջարկել էր մասամբ վերացնել սահմանափակումները եւ թույլ տալ չեխերին մեկնել կորոնավիրուսային վարակի ցածր մակարդակով երկրներ` Սլովակիա կամ Խորվաթիա: Սակայն նա նշել էր, որ այդ հարցը չի բարձրացվի մինչեւ մայիս: Իր հերթին, տուրիստական գործակալությունները խնդրում են կառավարությանը գոնե մոտավոր նշել սահմանների բացման ժամկետները:
Չեխիայի Զբոսաշրջության ասոցիացիայի փոխնախագահ Յան Պապեժը կարծում է, որ իշխանությունները կարող էին թույլ տալ քաղաքացիներին ճանապարհորդել, այդ թվում` Բուլղարիա, Հունաստան, Թաիլանդ, Վիետնամ կամ Մալդիվներ:
Չեխիան մարտի 16-ից ամբողջովին փակել է իր արտաքին սահմանները: Քաղաքացիները երկիրը լքել կարող են միայն հատուկ թույլտվություններով:
Չեխիայի առողջապահության նախարարության տվյալներով` երկրում կորոնավիրուսով վարակվել է 6.700 մարդ, 186 հիվանդ մահացել է, 1298-ը` առողջացել: Համաճարակի գագաթնակետը եղել է մարտի վերջին - ապրիլի սկզբին, երբ երկրում օրական ավելի քան 300 մարդ էր վարակվում: Հիվանդության էպիկենտրոն է դարձել Պրահան, որտեղ վարակվել է, ընդհանուր առմամբ, 1.590 մարդ:
Վերջին օրվա ընթացքում Չեխիայում վարակվել է 140 մարդ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները