Չինաստանում կառուցվող 1.7 մլրդ դոլար արժողությամբ լոտոսի տեսք ունեցող մարզադաշտը նախատեսված կլինի 100 000 հանդիսականի համար
Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման ֆոնին չեղարկվում են գործունեության տարբեր ոլորտներում սահմանված արգելքները, և տեղի ֆուտբոլի ակումբներից մեկը որոշել է կառուցել աշխարհի ամենամեծ մարզադաշտը:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբը հայտարարել է, որ արդեն մեկնարկել են 100 000 հանդիսականի համար նախատեսված շինարարական աշխատանքները:
Մարզադաշտի դիզայնը լոտոսի տեսք է ունենալու, իսկ շինարարությունը կարժենա 1.7 մլրդ դոլար: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2022 թվականին:
Նշվում է, որ թիմը 2011 թվականից ի վեր իր խաղերն անցկացնում է 60 000 հանդիսական տեղավորող մարզադաշտում:
Չինական ակումբը մտադիր է գերազանցել կատալոնական «Բարսելոնայի»՝ 99 354 հանդիսական տեղավորող «Կամպ Նոու» մարզադաշտի ցուցանիշը, որը ներկա պահին ամենամեծն է աշխարհում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները